Ադրբեջանական զինուժը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    25%
    6 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    42%
    6 կմ/ժ
  • Լոռի 22°C
    48%
    8 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    58%
    13 կմ/ժ
  • Արարատ 25°C
    33%
    8 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    49%
    13 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    25%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    49%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    25%
    6 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 22°C
    58%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.23506
  • Դոլար = 390.03

Ադրբեջանական զինուժը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը

Թշնամական ուժերը համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծել են Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները: Հակառակորդը, հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական և սովորութային իրավունքների պահանջները, կրակի տակ է առել բացառապես խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով քաղքացիական բնակչության շրջանում կան տուժածներ: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարում է հերթական պատերազմական հանցագործությունը: Իրադրության հետագա լարման համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի հանցագործ ղեկավարությունը:
 
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել: Կեսգիշերից հետո և վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորումը: ՊԲ-ի հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են թշնամական հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով վերահսկողության տակ:
 
Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա։ Կան ավերածություններ։ Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։ Օդային տագնապ է նաև Ասկերանում և Մարտունում։
 
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 3 ԱԹՍ, 14 զրահատեխնիկա, կա 105 զոհ:

Թեմայի այլ նորություններ