Ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարը, հայկական կողմը կորուստներ չի կրել. ՊԲ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    41%
    2 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    54%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 16°C
    27%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    53%
    10 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    95%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    2 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    36%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    74%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարը, հայկական կողմը կորուստներ չի կրել. ՊԲ

Ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարը, հայկական կողմը կորուստներ չի կրել. ՊԲ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն  է տարածել, որի համաձայն ՊԲ-ի ստորաբաժանումները  փետրվարի  23-ին ժամը 10:05-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Իրականում  առաջնագծի տվյալ հատվածում ադրբեջանական կողմն է  խախտել հրադադարը, ինչի հետևանքով հայկական կողմը կորուստներ չի կրել:

Հրադադարի խախտման  փաստի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Արցախի Հանրապետության պաշտպանական գերատեսչությունը ևս մեկ անգամ հավաստում է իր հավատարմությունը հրադադարի պահպանման ռեժիմին և տեղեկացնում, որ նշված կամ որևէ այլ ուղղությամբ ՊԲ- ի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտվել:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Թեմայի այլ նորություններ