Ադրբեջանական դիրքից կրակ է արձակվել Արցախի Հացի գյուղի դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    21%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    58%
    6 կմ/ժ
  • Լոռի 18°C
    51%
    5 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    58%
    3 կմ/ժ
  • Արարատ 22°C
    31%
    6 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    45%
    6 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    21%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    64%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    21%
    7 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    46%
    5 կմ/ժ
  • Արցախ 18°C
    49%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Ադրբեջանական դիրքից կրակ է արձակվել Արցախի Հացի գյուղի դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ

Ադրբեջանական դիրքից կրակ է արձակվել Արցախի Հացի գյուղի դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ

Ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել Հացի գյուղի դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

Նոյեմբերի 18-ին ժամը 12:15-ին Հացի գյուղի 43-ամյա բնակիչ Իգոր Աբրահամյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է դիմել այն մասին, որ Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է արձակվել իր ուղղությամբ։

Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով աշխատանքները դադարեցվել է։

Վնասվել է տրակտորի անվաթևը և անվասկավառակը։

Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։ Նյութեր են նախապատրաստվում ռուսական խաղաղապահ զորակազմին ներկայացնելու համար։

Թեմայի այլ նորություններ