ԱԱԾ․ Զինծառայությունից խուսափելու համար կորոնավիրուսի թեստ է կեղծվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    40%
    11 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    67%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    96%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    84%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    42%
    11 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    7 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    40%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    40%
    11 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    61%
    14 կմ/ժ
  • Արցախ 15°C
    80%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

ԱԱԾ․ Զինծառայությունից խուսափելու համար կորոնավիրուսի թեստ է կեղծվել

ԱԱԾ․ Զինծառայությունից խուսափելու համար կորոնավիրուսի թեստ է կեղծվել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը զինծառայությունից խուսափելու նպատակով կորոնավիրուսի թեստի կեղծման դեպք է բացահայտել։

Առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ զորահավաքային զինծառայող Ա. Ս.-ի հայրը` Ն.Ս.-ն, դրդել է բժշկական կենտրոնի լաբորատորիայի վարիչին և նույն լաբորատորիայի լաբորանտին, որպեսզի վերջիններս հոկտեմբերի 22-ին զորահավաքային զինծառայողի անվամբ կազմեն կեղծ փաստաթղթեր առ այն, որ իրականացրել է նմուշառում։

Մինչդեռ՝ վերջինից փաստացի որևէ նմուշ չի ստացվել, իսկ լաբորատոր հետազոտության համար համապատասխան փորձաքննության են ուղարկել փաստացի Covid-19 հիվանդություն ունեցող այլ անձի նմուշ, որի արդյունքում կեղծ եզրակացություն է կազմվել առ այն, որ վերջինիս մոտ իբր հայտնաբերվել է Covid-19-ը։ Դա հնարավորություն է տվել զորահավաքային զինծառայողին ռազմական դրության պայմաններում ապօրինի ժամանակավորապես դադարեցնելու զինվորական ծառայության կատարումը:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ձերբակալվել են ինչպես զորահավաքային զինծառայողը, այնպես էլ՝ հանցագործությանն օժանդակած բժշկական կենտրոնի ծառայողները:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ նույն բժշկական կենտրոնի ծառայողների կողմից նույնաբնույթ այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

ԱԱԾ-ն հիշեցնում է, որ նկարագրված հանցավոր արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, որի համար որպես պատիժ նախատեսված է 5-10 տարի ժամկետով ազատազրկում:

Թեմայի այլ նորություններ