13 ժամ շարունակ փակ է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը. ԱՀ նախագահը հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    31%
    17 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    59%
    28 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    80%
    4 կմ/ժ
  • Արարատ 23°C
    29%
    12 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    66%
    10 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    31%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    31%
    17 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    61%
    17 կմ/ժ
  • Արցախ 14°C
    81%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

13 ժամ շարունակ փակ է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը. ԱՀ նախագահը հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն

13 ժամ շարունակ փակ է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը. ԱՀ նախագահը հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն

13 ժամ շարունակ փակ է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը։ Այսօր առավոտյան մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։

Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Իրավիճակի զարգացումների վերաբերյալ ՆԳ նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 12-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, оրակարգում Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական հերթական սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակը և դրա հանգուցալուծման համար ձեռնարկված և հետագա քայլերին վերաբերող հարցերն էին։

Նախագահ Հարությունյանը ընդգծել է ներքին և արտաքին բոլոր հնարավորությունների իրացման անհրաժեշտությունը՝ ԱՀ փաստացի շրջափակմանը դիմակայելու և դրա վերացմանը հասնելու նպատակով։

Բոլոր մասնակիցները միաձայն շեշտադրել են Արցախի իշխանությունների վճռականությունը պաշտպանելու Արցախի ժողովրդի կենսական շահերն ու իրավունքները: Որոշում է կայացվել առավոտյան հրավիրել Անվտանգության խորհրդի և Ազգային ժողովի նիստեր:

Թեմայի այլ նորություններ