Լաչինի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստի արդյունքները կդառնան միջազգային դերակատարների արդյունավետության ցուցիչը. ԼՂ ԱԳՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    72%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    71%
    19 կմ/ժ
  • Լոռի 12°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    80%
    3 կմ/ժ
  • Արարատ 16°C
    59%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    75%
    2 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    77%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    93%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    77%
    2 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    73%
    11 կմ/ժ
  • Արցախ 15°C
    70%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 380.6002
  • Ռուբլի = 4.02661
  • Դոլար = 387.501

Լաչինի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստի արդյունքները կդառնան միջազգային դերակատարների արդյունավետության ցուցիչը. ԼՂ ԱԳՆ

Լաչինի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստի արդյունքները կդառնան միջազգային դերակատարների արդյունավետության ցուցիչը. ԼՂ ԱԳՆ

«Օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն արտակարգ նիստում կքննարկվի Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի խաղաղ բնակչությանը պարտադրված լիակատար շրջափակման հետևանքով առաջացած վատթարացող հումանիտար իրավիճակը:

Այս նիստի արդյունքները կդառնան միջազգային դերակատարների արդյունավետության ցուցիչը»,- նշվում է ԼՂ ԱԳՆ հայտարարության մեջ:

Նշենք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամի քննարկմանն ընդառաջ ԱՄՆ սենատորները ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդին կոչ են արել «ամուր դիրքորոշում» արտահայտել և ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության վրա՝ Լաչինի միջանցքի շրջափակումը դադարեցնելու ուղղությամբ։

ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և սենատոր Ալեքս Պադիլլան Թոմաս-Գրինֆիլդին ուղղված նամակում հանգամանորեն ներկայացնում են Լաչինի միջանցքի 8-ամսյա շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար լուրջ ճգնաժամը, որն էլ ավելի է վատթարացել հունիսի 15-ից հետո, երբ Ադրբեջանն արգելափակեց կենսական նշանակության մարդասիրական օգնության մատակարարումները։

«Ադրբեջանի գործողությունները ոչ այլ ինչ են, քան այնտեղ դարերով բնակվող հայ համայնքի էթնիկ զտման փորձ», - գրել են սենատորները՝ վկայակոչելով նաև Միջազգային քրեական դատարանի նախկին դատավոր Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը, որը նշել էր՝ «կա ողջամիտ հիմք՝ ենթադրելու, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում»:

Ռոբերտ Մենենդեսը և Ալեքս Պադիլլան նաև ողջունում են այն, որ ԱՄՆ-ն աջակցել է Անվտանգության խորհրդի նիստ գումարելու կոչին։

«Որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ 2023 թ․ օգոստոսի նախագահող, մենք Ձեզ խնդրում ենք աշխատել ՄԱԿ-ի ԱԽ բոլոր անդամների հետ և ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության վրա՝ վերացնելու շրջափակումը, ինչպես նաև կանխել այն, ինչը, ելնելով փաստերից, իրենից ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելու համակարգված ջանքեր։ Մենք, մասնավորապես, Ձեզ հորդորում ենք ներկայացնել բանաձև, որը կոչ կանի անհապաղ վերջ դնել շրջափակմանը և թույլ տալ տարածաշրջան մարդասիրական օգնության մուտքը», - եզրափակել են նամակի հեղինակները։

Հավելենք, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների ազատ տարանցումը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ արձանագրելով, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը վատթարանում է:

«Մեզ շարունակում է խորապես անհանգստացնել Լաչինի միջանցքի շարունակական արգելափակումը, մասնավորապես՝ առևտրային, մարդասիրական և մասնավոր մեքենաների համար։ Մարդասիրական երթևեկության նման դադարեցումը, մեր կարծիքով, վատթարացնում է հումանիտար իրավիճակը և խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահություն ստեղծելու ջանքերը։ Եվ այսպես, մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել այս միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ տարանցումը», - ասել է պաշտոնյան։

Նա նաև նշել է, որ օգոստոսի 16-ին կայանալիք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ընթացքում տեղի կունենան թեմայի շուրջ հետագա քննարկումներ:

«Մենք հետևողականորեն ընդգծել և կրկնել ենք այն փաստը, որ ուղիղ երկխոսությունը էական նշանակություն ունի այս երկարամյա հակամարտությունը լուծելու համար, և կարծում ենք, որ ցանկացած ներգրավվածություն, որն, ի վերջո, խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովրդին, լավ և դրական քայլ կլինի», - եզրափակել է Վեդանտ Պատելը։

Թեմայի այլ նորություններ