«Զույգ արեգակներ» բալետի համաշխարհային պրեմիերան՝ «MEZZO TV»-ի եթերում
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    82%
    0 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    95%
    2 կմ/ժ
  • Արարատ 14°C
    85%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    82%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    82%
    0 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    83%
    2 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

«Զույգ արեգակներ» բալետի համաշխարհային պրեմիերան՝ «MEZZO TV»-ի եթերում

«Զույգ արեգակներ» բալետի համաշխարհային պրեմիերան՝ «MEZZO TV»-ի եթերում

Օգոստոսի 23-ին հայկական «Զույգ Արեգակներ» բալետը կհեռարձակվի ավելի քան 80 երկրներում հեռարձակվող աշխարհահռչակ Mezzo TV հեռուստաալիքի 60 միլիոն հետևորդ ունեցող միջազգային հարթակում:

Ռուդոլֆ Խառատյանի բալետի առաջին առցանց հեռարձակումը «MEZZO TV»-ի եթերում կիրականացվի օգոստոսի 23-ին` Երևանի ժամանակով ժամը 22։15-ին։ Հեռարձակումը կիրականացվի նաև օգոստոսի 29–ին, սեպտեմբերի 9-ին և 15-ին, համապատասխանաբար 9:10-ին, 10:15-ին և 14:20-ին։  

«Զույգ Արեգակներ» բալետը հիմնված է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի վրա: Սցենարի հեղինակ և բեմադրող խորեոգրաֆն է Ռուդոլֆ Խառատյանը, երաժշտությունը ներկայացնում է 4-21-րդ դարերի՝ Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Արամ Խաչատրյանի, Ալան Հովհաննեսի, Առնո Բաբաջանյանի, Ավետ Տերտերյանի և Աշոտ Արիյանի ստեղծագործությունները: Բեմի ձևավորման և զգեստների հեղինակն է Աստղիկ Ստեփանյանը: 

«Զույգ Արեգակներ» միջազգային բալետային նախագիծն իրականացվել է 2015 թվականին «Բալետ2021» հիմնադրամի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական միջոցառումների կոմիտեյի և «Հրայր և Աննա Հովնանյաններ» հիմնադրամի աջակցությամբ: Բալետի առաջնախաղը տեղի է ունեցել 2015թ. մայիսի 27-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Թեմայի այլ նորություններ