Զախարովան անդրադարձել է Հայաստանի՝ դե ֆակտո ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը սառեցնելու հարցին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    55%
    2 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    22 կմ/ժ
  • Լոռի 15°C
    62%
    17 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    74%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    33%
    29 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    37%
    4 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    55%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    52%
    29 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    55%
    2 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    39%
    20 կմ/ժ
  • Արցախ 21°C
    54%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Զախարովան անդրադարձել է Հայաստանի՝ դե ֆակտո ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը սառեցնելու հարցին

Զախարովան անդրադարձել է Հայաստանի՝ դե ֆակտո ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը սառեցնելու հարցին

Այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույց է անցկացրել, որի ժամանակ պատասխանել է Հայաստանի՝ դե ֆակտո ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու մասին հարցին:

«Սառեցման հետ կապված մենք արդեն մեկնաբանություններ տվել ենք, հիշեցնեմ միայն մի բան, քանի որ ամեն ինչ արդեն ասվել է ավելի վաղ։

Մենք մեր հայ դաշնակիցներին հրավիրել ենք միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնել՝ առարկայական քննարկելու և նրանց մտահոգությունները փարատելու նպատակով, սակայն դեռ արձագանք չկա։

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա այն միջազգային կազմակերպություն է, տնտեսական ինտեգրացիա, այստեղ խնդիրներ են լուծվում՝ ուղղված տնտեսությունների կայուն զարգացմանը, քաղաքացիների բարեկեցության բարելավմանը, քաղաքական հարցեր այս հարթակում չեն քննարկվում։

Մենք բազմիցս նշել ենք, որ Միության երկրների հարաբերությունները կառուցվում են փոխշահավետ, հավասար հիմունքներով՝ հաշվի առնելով բոլոր անդամ երկրների շահերը»։

Զախարովան նաև հավելել է, որ այդ փոխգործակցությունը, անշուշտ, լավ արդյունքների է հանգեցնում, այդ թվում՝ Հայաստանի համար, որը վերջին մի քանի տարվա ընթացքում Միության շրջանակներում դարձել է առաջատար այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են ՀՆԱ-ի աճի տեմպը, ներդրումները հիմնական միջոցներում և այլն։

«Հիշեցնեմ նաև, որ Հայաստանն այս տարի նախագահում է ԵԱՏՄ մարմիններում, և մենք շարունակում ենք համատեղ աշխատել առաջադրված բոլոր խնդիրների իրականացման ուղղությամբ, այդ թվում՝ ի շահ Հայաստանի նախագահության և այն առաջնահերթությունների, որոնք կիսում են Ռուսաստանն ու Հայաստանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Թեմայի այլ նորություններ