Վրաստանը և Գերմանիան ստորագրել են անօրինական միգրացիայի դեմ պայքարի համաձայնագիր
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    42%
    2 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    48%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    75%
    6 կմ/ժ
  • Արարատ 17°C
    32%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    58%
    9 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    42%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    90%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    42%
    2 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    51%
    18 կմ/ժ
  • Արցախ 14°C
    80%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17296
  • Դոլար = 388.08

Վրաստանը և Գերմանիան ստորագրել են անօրինական միգրացիայի դեմ պայքարի համաձայնագիր

Վրաստանը և Գերմանիան ստորագրել են անօրինական միգրացիայի դեմ պայքարի համաձայնագիր

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին և նրա գերմանացի պաշտոնակից Նենսի Ֆեզերը, որը պաշտոնական այցով գտնվում է Թբիլիսիում, ստորագրել են անօրինական միգրացիայի դեմ պայքարի բնագավառում գերատեսչությունների միջև համագործակցության համաձայնագիր։ Այդ մասին հաղորդել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«Մենք ստորագրեցինք համաձայնագիր Գերմանիայի կառավարության և Վրաստանի կառավարության միջև «Միգրացիայի և շարժունակության մասին»: Համաձայնագրի նախագիծն ընդգրկում է դրույթներ հետևյալ հարցերի վերաբերյալ՝ անօրինական միգրացիայի կրճատում, համագործակցություն աշխատանքային միգրացիայի ոլորտում, փորձի փոխանակում կրթության ոլորտում», - համաձայնագրերի ստորագրումից հետո Գոմելաուրիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ինչպես նշել է Վրաստանի ՆԳՆ ղեկավարը, համաձայնագրի շրջանակներում կողմերը պարտավորվում են իրականացնել կանխարգելիչ աշխատանք և պայքարել անօրինական միգրացիայի մեղսակիցների, մարդկանց թրաֆիքինգի, փաստաթղթերի ու վիզաների չարաշահման դեմ։ Վրաստանը և Գերմանիան կամրապնդեն համագործակցությունը նաև անօրինականորեն բնակվող մարդկանց ռեադմիսիայի գործընթացում։

Վրաստանի ՆԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ դեկտեմբերի 15-ին Գերմանիայի խորհրդարանը Վրաստանը ճանաչել է որպես անվտանգ երկիր, որտեղ պաշտպանված են մարդու բոլոր հիմնարար իրավունքները:

Թեմայի այլ նորություններ