Վարդենիսի եւ Ճամբարակի բնակիչները բողոքում են, որ իրենց մոտ փակվել են անձնագրային ծառայության բաժինները. Պատգամավոր
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    87%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    13 կմ/ժ
  • Լոռի 7°C
    92%
    8 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    90%
    2 կմ/ժ
  • Արարատ 10°C
    65%
    13 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    87%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    86%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    87%
    6 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    65%
    6 կմ/ժ
  • Արցախ 11°C
    96%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Վարդենիսի եւ Ճամբարակի բնակիչները բողոքում են, որ իրենց մոտ փակվել են անձնագրային ծառայության բաժինները. Պատգամավոր

Վարդենիսի եւ Ճամբարակի բնակիչները բողոքում են, որ իրենց մոտ փակվել են անձնագրային ծառայության բաժինները. Պատգամավոր

Ինձ են դիմել Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Ճամբարակ խոշորացված համայնքների բազմաթիվ քաղաքացիներ. Մեր հայրենակիցներն օբյեկտիվորեն իրենց բողոքն են արտահայտում այս քաղաքներում անձնագրային ծառայության բաժինների փակման վերաբերյալ։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Փաստն այն է, որ սա հերթական անթույլատրելի քայլն է սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիների բնականոն կյանքը բարդացնելու ուղղությամբ։

Մասնավորապես, միայն Վարդենիսում հաշվառված են շուրջ 38900 քաղաքացիներ, որոնք իրենց անձնագրային և հաշվառման տարաբնույթ խնդիրների համար ստիպված են լինելու անցնել 40-50 կիլոմետր լրացուցիչ ճանապարհ, գտնվել երկարատև հերթերում։

Փաստորեն, անհիմն օպտիմալացման քողի տակ, մարդկանց խնդիրներն ու հոգսերը թեթևացնելու փոխարեն, սահմանամերձ մեր հայրենակիցների համար այս իշխանությունները ստեղծում են լրացուցիչ դժվարություններ։

Օպտիմալացման հիմնավորման մեջ, մասնավորապես, նշում են, որ վերացրել են Հայաստանից քաղաքացիների ելքի թույլտվության կնիքի անհրաժեշտությունը։

Սակայն պարզից էլ պարզ է, որ անձնագրային ծառայությունները միայն այս գործառույթը չէ, որ իրականացնում են։ Այս գործառույթների շրջանակը բավականին լայն է և ներառում է քաղաքացիների առօրյա մի շարք խնդիրների լուծման անհրաժեշտությունը։ Այն վերաբերում է՝ անձնագրեր տրամադրելուց, ժամանակավոր և մշտական հաշվառումից, անձնագրերը փոխարինելուց մինչև տարաբնույթ համապատասխան փաստաթղթերի տրամադրումը, ներառյալ՝ քաղաքացիների սոցիալական իրավունքների իրացման համար անհրաժեշտ տեղեկանքները։

Ի դեպ, այս իշխանությունները, իրենց բնորոշ վարքագծով, զուգահեռաբար խոստացել և շարունակում են խոստանալ ճիշտ հակառակը, երբ կարիքն են ունենում այդ նույն սահմանամերձ բնակչության քվեներն ամեն գնով կորզելու»:

Մեղրիում փակում են պետական հաստատությունները՝ առաջին ատյանի դատարան,  կադաստրի կոմիտեի ստորաբաժունումը, նոտարական գրասենյակը, հիվանդանոցը, դիահերձարանը, փակվել է նաև արխիվը։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Օպիտմալացման անվան ներքո այս գերատեսչությունների փակումը միայն խոչընդոտներ է ստեղծում մեղրեցիների համար։ Հաջորդն ի՞նչ եք փակելու՝ մանկապարտեզներ, դպրոցներ։ Ո՞րն է այս ամենի  իրական նպատակը»,- հարցադրում արեց ընդդիմադիր պատգամավորը։

Նրա խոսքով, բժշկական հաստատություն դիմելու կարիքի դեպքում համայնքի բնակիչը պետք է ճանապարհ ընկնի, քանի որ 2010 թվականին կառուցված և մոտ 100 աշխատակից ունեցող հիվանդանոցը չի գործում։

«Իսկ թե արձանագրվում են  մահվան դեպքեր, մեղրեցին պետք է բռնի դեպի Կապան տանող  ոլորաններով ճանապարհը, որպեսզի օգտվի այնտեղից դիահերձարանից»,- ասաց նա։

Գ. Դանիելյանը թվարկեց նաև այլ խնդիրներ, որոնց բախվում են մեղրեցիները՝ սպանդանոցի, տրանսպորտի բացակայություն, ... ։

«Մեղրիում  տարրական պայմանների և առաջանային ծառայությունների բացակայության պատճառով շատ ընտանիքներ  տեղափոխվում են այլ քաղաքներ»,- ընդգծեց նա։

Նա նշեց, որ այսօր անդրադառնում է մեղրեցու խնդիրներին,միաժամանակ ահազանգեր է ստանում, որ օպտիմալացման  գործընթացի անվան ներքո փակվում են այլ սահմանամերձ  համայնքների գերատեսչություններ ևս։

«Մեղրին Հայաստանի հարավային դարպան է, Մեղրին ու մեղրեցին արժանի են ամենօրյա հոգածության, մինչդեռ  տարվում է  քաղաքականությունը, որը հանգեցնելու է հայրենիքի այս  չքնաղ հատվածի հայաթափմանն ու նորանոր աղետներին»,- ասաց Դանիելյանը։

Թեմայի այլ նորություններ