Վարչապետի որոշմամբ Արթուր Գրիգորյանի և Ֆերդինանտ Մանուկյանի մահարձանների պատրաստման, տեղադրման, գերեզմանների բարեկարգման աշխատանքների համար գումար կհատկացվի
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    37%
    28 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    17 կմ/ժ
  • Լոռի 14°C
    68%
    23 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    71%
    5 կմ/ժ
  • Արարատ 21°C
    32%
    27 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    46%
    8 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    35%
    30 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    52%
    30 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    35%
    30 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    47%
    34 կմ/ժ
  • Արցախ 21°C
    48%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Վարչապետի որոշմամբ Արթուր Գրիգորյանի և Ֆերդինանտ Մանուկյանի մահարձանների պատրաստման, տեղադրման, գերեզմանների բարեկարգման աշխատանքների համար գումար կհատկացվի

Վարչապետի որոշմամբ Արթուր Գրիգորյանի և Ֆերդինանտ Մանուկյանի մահարձանների պատրաստման, տեղադրման, գերեզմանների բարեկարգման աշխատանքների համար գումար կհատկացվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ին որոշումներ է ստորագրել, որոնցում ասված է.

«15 Հուլիսի 2022, 822 - Ա

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 6-րդ կետի «բ» ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի (Արտաշես Գրիրգորյան) մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն Արթուր Գրիգորյանի (Արտաշես Գրիգորյան) այրուն` Իրինա Մկրտչյանին տրամադրելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված «1195» ծրագրի (Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ մատուցած քաղաքացիների մահվան դեպքում արարողակարգային միջոցառումների կազմակերպում) «11001» միջոցառման (Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման և մահարձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն) միջոցներից` 2022 թվականի ինն ամսում հատկացնել 2277.41 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)»։ 

«15 Հուլիսի 2022, 821 - Ա

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 6-րդ կետի «բ» ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Ֆերդինանտ Մանուկյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն Ֆերդինանտ Մանուկյանի այրուն` Էմմա Մանուկյանին տրամադրելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված «1195» ծրագրի (Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ մատուցած քաղաքացիների մահվան դեպքում արարողակարգային միջոցառումների կազմակերպում) «11001» միջոցառման (Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման և մահարձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն) միջոցներից` 2022 թվականի ինն ամսում հատկացնել 2277.41 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)»։ 

Թեմայի այլ նորություններ