Վարչապետի այցը Եգիպտոս ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական շատ մեծ բաղադրիչով այց էր․ Էկոնոմիկայի նախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    17%
    0 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    35%
    13 կմ/ժ
  • Լոռի 15°C
    82%
    7 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    77%
    4 կմ/ժ
  • Արարատ 26°C
    19%
    4 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    69%
    8 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    17%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    84%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    17%
    0 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    46%
    14 կմ/ժ
  • Արցախ 16°C
    69%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17498
  • Դոլար = 388.08

Վարչապետի այցը Եգիպտոս ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական շատ մեծ բաղադրիչով այց էր․ Էկոնոմիկայի նախարար

Վարչապետի այցը Եգիպտոս ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական շատ մեծ բաղադրիչով այց էր․ Էկոնոմիկայի նախարար

Վարչապետի այցը Եգիպտոս ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական շատ մեծ բաղադրիչով այց էր և հանդիպումներ եղել են ոչ միայն նախագահի ու վարչապետի հետ, նաև գործարարների հետ, այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով տնտեսության դիվերսիֆիկացիայի հարցին։

«Այսինքն՝ Եգիպտոսը մեկ օրինակ է, բայց մենք պետք է բոլոր ուղղություններով աշխատենք, որովհետև եթե ուզում ենք մեր պետության դիմակայունությունը ուժեղացնենք՝ պետք է մեր տնտեսությունը աշխարհի բոլոր անկյունների հետ կապեր ունենա»,- հավելեց նա։

Լրագրողների դիտարկմանը, որ Լարսում վարորդներին ասել են՝ ճանապարհը չի բացվի և ՀՀ իշխանություններին պետք է դիմել, Պապոյանը արձագանքեց, որ  այդպիսի տեղեկատվություն չի ստացել պաշտոնապես որպես նախարար և չի տեսնում որևէ քաղաքական կամ տնտեսական հիմնավոր պատճառ, թե ինչու Լարսը պետք է փակվի։

Նախարարը նշեց, որ այս պահին հատկապես գյուղատնտեսական ոլորտում նախորդ տարվա համեմատ արձանագրվել է գնանկում, բայց դա մի կողմից խնդիր է գյուղատնտեսների համար, մյուս կողմից էլ քաղաքացիները ցանկանում են ավելի էժան գնումներ անել։

Թեմայի այլ նորություններ