Վահրամ Դումանյանն ու Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել են դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման կազմակերպման ծրագրին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    58%
    11 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    71%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    78%
    1 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    98%
    5 կմ/ժ
  • Արարատ 14°C
    51%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    85%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    58%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    68%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    62%
    7 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    65%
    15 կմ/ժ
  • Արցախ 11°C
    92%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Վահրամ Դումանյանն ու Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել են դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման կազմակերպման ծրագրին

Վահրամ Դումանյանն ու Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել են դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման կազմակերպման ծրագրին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:

Վահրամ Դումանյանը շնորհավորել է դեսպանին այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ երկու պետությունների բարեկամական կապերի զարգացման: Նախարարը վստահություն է հայտնել, որ դեսպանի գործունեությունը կնպաստի երկու պետությունների միջև հարաբերությունների առավել ամրապնդմանը, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնմանն ու հարստացմանը:

«Ես մեծապես կարևորում եմ մեր երկու բարեկամական երկրների համագործակցությունը և վստահ եմ, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները կնպաստեն երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը: Համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը բավականին արդյունավետ և սերտորեն համագործակցում է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության հետ»,- ողջունելով դեսպանին՝ ընդգծել է Վահրամ Դումանյանը:

Նախարարը նշել է, որ Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով վերջերս Փարիզ կատարած այցի շրջանակում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար տիկին Ռոզելին Բաշլոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները. ներկայում աշխատանքներ են տարվում համագործակցության փաստաթուղթ մշակելու և ստորագրելու ուղղությամբ:

«Այս առումով ակնկալում եմ նաև Ձեր աջակցությունը, հարգելի՛ տիկին դեսպան, փաստաթուղթը կյանքի կոչելու և համատեղ տարբեր միջոցառումներ իրականացնելու համար: Փարիզում հանդիպել եմ նաև համալսարանական հիվանդանոցների կենտրոնի ղեկավար Մարտին Հիրսչի հետ: Վստահ եմ, որ կենտրոնի հետ մեր համագործակցության շրջանակում հնարավոր կլինի նաև կատարելագործել բժիշկների շարունակական վերապատրաստման գործընթացը»,- շեշտել է նախարարը՝ կարևորելով հոկտեմբերի 13-15-ը Երևանում կայանալիք հայ-ֆրանսիական կրթագիտական առաջին բժշկական համաժողովը, որը նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձանց խնամքի ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Վահրամ Դումանյանը հույս է հայտնել, որ համաժողովը կլինի համագործակցության նոր հարթակ՝ Հայաստանում զարգացնելու բժշկությունը:

Նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի, տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ: Հանդիպումների ընթացքում հատկապես կարևորվել են Արցախի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանության ոլորտում համագործակցության և Արցախ ու հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելության գործուղման հարցերը: Վահրամ Դումանյանը փաստել է, որ Հայաստանը պատրաստ է լիարժեք աջակցություն ցուցաբերել առաքելության իրականացմանը:

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն իր հերթին նշել է, որ ցանկացած դիվանագետի համար մեծ պատիվ է Հայաստանում դեսպան լինելը. «Մեր երկու երկրների միջև հարաբերությունները շատ հագեցած օրակարգ ունեն, հետևաբար ես կանեմ հնարավորը՝ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համագործակցությունն առավել խորացնելու համար»:

Կողմերն անդրադարձել են ՀՀ հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման կազմակերպման ծրագրին, որը կնպաստի Հայաստանում ֆրանսերենի զարգացմանը և հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանը: Նախարարն ու դեսպանը քննարկել են նաև Երևանում Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի, ինչպես նաև որպես կրթական և հետազոտական ներդրումային ծրագրեր իրականացնող բուհ՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեությանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է եղել նաև մշակութային ժառանգության պահպանման, ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման, սպորտի ոլորտում հնարավոր համագործակցության և այլ հարցերի:

Թեմայի այլ նորություններ