Վահագն Խաչատուրյանը և Ենս Ստոլտենբերգը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության օրակարգային հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 8°C
    93%
    9 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    93%
    7 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    94%
    5 կմ/ժ
  • Արարատ 9°C
    69%
    9 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 9°C
    93%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    91%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 7°C
    93%
    9 կմ/ժ
  • Կոտայք 5°C
    69%
    10 կմ/ժ
  • Արցախ 12°C
    100%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Վահագն Խաչատուրյանը և Ենս Ստոլտենբերգը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության օրակարգային հարցեր

Վահագն Խաչատուրյանը և Ենս Ստոլտենբերգը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության օրակարգային հարցեր

Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է նախագահ Վահագն Խաչատուրյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հանդիպումը:

Ողջունելով հյուրերին՝ նախագահն ասել է.

«Ուրախ եմ ողջունելու Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանում: Ձեր այցը կարևոր է այն առումով, որ այն մեկ անգամ ևս փաստում է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շարունակականությունը և կարևորությունը:



Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ ավելի քան 30-ամյա համագործակցության պատմություն ունի: 1994 թվականից արդեն ինստիտուցիոնալ համագործակցություն է ձևավորվել ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև, որը հիմնականում նպատակ է ունեցել մեծացնել Հայաստանի դիմակայունությունը և կարողությունները, ինչպես նաև նպաստել ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը: Այս ամենն այսօր շատ ավելի արդիական է Հայաստանի համար: Մենք այն երկիրն ենք, որը փորձում է ամեն ինչ անել, որ տարածաշրջանում իսկապես խաղաղություն հաստատվի: Ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ մենք առաջնորդվում ենք ժողովրդավարական սկզբունքներով և գաղափարներով:

Այս տարի նշվում է ՆԱՏՕ-ի ստեղծման 75-ամյակը: ՆԱՏՕ-ն, երբ ստեղծվում էր երկու հիմնական գաղափարի շուրջ էր կենտրոնացած: Առաջինը՝ պաշտպանել ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգությունը և այն արժեքները, որոնք դավանում են այդ երկրները, իսկ այդ արժեքներն են՝ ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը: Հիմա մենք առաջնորդվում ենք այդ սկզբունքներով և ամեն ինչ անում ենք, առկա մարտահրավերներին դիմակայելու, մեր անկախությունն ու ժողովրդավարությունն ամրապնդելու համար:

Շնորհակալություն մեկ անգամ ևս Ձեր այցելության համար»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է.

«Պարոն նախագահ, ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել: Ես մեծապես գնահատում են այն, որ հնարավորություն ունեցա հանդիպել Ձեզ հետ:

Ինչպես նշեցիք Հայաստանը ՆԱՏՕ-ի երկարամյա գործընկերն է՝ 30 տարվա գործընկերություն: Այս ժամանակաշրջանում մենք աշխատել ենք որպես սերտ գործընկերներ՝ աջակցելով և օգնելով միմյանց: Մենք մեծապես շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ Հայաստանն անում է՝ աջակցելու ՆԱՏՕ-ի տարբեր առաքելություններին և գործունեությանը՝ ներառյալ հայ զինվորների անձնական ներկայությունը Կոսովոյում: Ես հայ զինվորներին հանդիպել եմ մի քանի անգամ և միշտ տպավորված եմ եղել նրանց պրոֆեսիոնալիզմով, նվիրումով և հանձնառությունով:

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ձեր երկրի վերջին հայտարարության կապակցությամբ՝ Կոսովոյում ձեր ներկայությունն ամրապնդելու առումով: Սա շատ կարևոր է Բալկաններում կայունության ապահովման համար:

Մենք այսօր դիտարկում ենք նաև, թե ինչպես կարող ենք ավելի խորացնել մեր համագործակցությունը, թե ինչպես կարող ենք միասին ավելին անել»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել ընդհանուր տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին: Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի լիակատար պատրաստակամությունը և սկզբունքային դիրքորոշումը մեր տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու հարցում: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը երկրի և ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումը տեսնում է միայն խաղաղության, ռազմական ուժի կիրառման բացառման և ժողովրդավարական սկզբունքների հաստատման ուղիով:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև խաղաղության հաստատման շուրջ Հայաստան-Ադրբեջան շփումներում ներկայումս առկա իրողությունների և մարտահրավերների վերաբերյալ: Երկուստեք շեշտվել է խաղաղության գործընթացի դրական ավարտի կարևորությունը, ինչը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից:

«Հայաստանի անկեղծ ցանկությունն է իր բոլոր հարևանների հետ հաստատել բարիդրացիության և գործընկերության սկզբունքների վրա խարսխված հարաբերություններ»,- նշել է նախագահ Խաչատուրյանը:

Զրույցի ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին, ինչը կարևոր ներդրում է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում, ինչպես նաև Հայաստանի հանձնառությունը շարունակել ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացումը:

Թեմայի այլ նորություններ