V-Dem ինստիտուտի 2022 թվականի ժողովրդավարության զեկույցում Հայաստանը վերելք է գրանցել ու ստացել նոր դասակարգում
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    17%
    7 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    23%
    5 կմ/ժ
  • Լոռի 24°C
    39%
    10 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    48%
    13 կմ/ժ
  • Արարատ 27°C
    17%
    2 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    48%
    14 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    17%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    36%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    18%
    7 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    23%
    14 կմ/ժ
  • Արցախ 23°C
    43%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.18523
  • Դոլար = 388.602

V-Dem ինստիտուտի 2022 թվականի ժողովրդավարության զեկույցում Հայաստանը վերելք է գրանցել ու ստացել նոր դասակարգում

V-Dem ինստիտուտի 2022 թվականի ժողովրդավարության զեկույցում Հայաստանը վերելք է գրանցել ու ստացել նոր դասակարգում

 «Varieties of Democracy (V-Dem)» ինստիտուտը հրապարակել է 2022թ.-ի ժողովրդավարության զեկույցը, որը կրում է «Ավտորիտարիզմը փոխում է իր բնույթը» խորագիրը։ Հատկանշական է, որ 2021թ.-ի իրադարձությունները ամփոփող սույն զեկույցի համաձայն՝ Հայաստանի վարչակարգը մինչև 2020թ.-ը սահմանված «ընտրական ավտորիտարիզմ»-ից անցում է կատարել «ընտրական ժողովրդավարություն» (electoral democracy) կատեգորիայի։ Այսինքն, Հայաստանն այլևս չի դասակարգվում ազատականացված (կամ ընտրություններ անցկացնող) ավտորիտար ռեժիմների շարքում, այլ՝ վերելք գրանցելով ստացել է նոր դասակարգում։

Մասնավորապես, զեկույցը գրում է, որ «երկու երկրներ՝ Հայաստանն ու Բոլիվիան, 2021թ.-ին ժողովրդավարական անցում կատարեցին ընտրական ավտորիտարիզմից դեպի ընտրական ժողովրդավարություն»։ Զեկույցը Հայաստանին, Վրաստանին և Ուզբեկստանին առանձնացնում է որպես Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի ժողովրդավարացող երկրներ՝ ընգծելով, որ համաշխարհային մասշտաբով Հայաստանը, Մալազիան և Սեյշելները վերջին տաս տարիների ընթացքում գրանցել են ընտրական մարմինների ինքնավարության (անկախության) էական առաջընթաց։ Զեկույցը նաև նշում է, որ 2011թ.-ից ի վեր տասը բարձրագույն ժողովրդավարացող երկրներից երեքն են վերջին երեք տարվա ընթացքում սկսել ժողովրդավարացման գործընթացը, որոնցից մեկը Հայաստանն է։

«V-Dem»-ի տվյալները երկու դիտանկյունից հատկանշական են։ Նախ՝ այն կիրառում է համապարփակ  ու մանրակրկիտ ցուցանիշներ։ Երկրորդ՝ այն չափում է առանձին երկրների որակական առաջընթացն ու հետընթացը՝ ցուցիչների շարունակականությունը տարիների ընթացքում։

Մասնավորապես ներկայացվում են հետևյալ ցուցիչները՝ (ա) ազատական ժողովրդավարացման ինդեքս (liberal democracy index), (բ) ընտրական ժողովրդավարության ինդեքս (electoral democracy index), (գ) ազատական բաղադրիչի ինդեքս (liberal component index), (դ) էգալիտար բաղադրիչի ինդեքս (egalitarian component index), (ե) մասնակցային բաղադրիչի ինդեքս (participatory component index) և (զ) խորհրդակցական բաղադրիչի ինդեքս (deliberative component index)։

Ըստ «V-Dem»-ի՝ ընտրական սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ պարբերաբար ընտրությունների միջոցով կառավարիչներն հաշվետու են դառնում քաղաքացիների առջև։ Ազատական սկզբունքը  թույլ է տալիս պաշտպանել  անհատների և փոքրամասնության իրավունքները պոտենցիալ «մեծամասնական բռնատիրությունից» և պետական ճնշումներից։

Մասնակցային սկզբունքը ենթադրում է ուղղակի կառավարում և քաղաքացիների ակտիվ մասնակցություն բոլոր քաղաքական գործընթացներին (ընդգրկում է նաև քաղաքական մասնակցության ոչ ընտրական ձևերը, օր.՝ հասարակական կազմակերպությունները)։

Էգալիտար սկզբունքի համաձայն բոլոր խմբերը պետք ունենան հավասար դե յուրե և դե ֆակտո  հնարավարություններ մասնակցության, քաղաքական պաշտոն զբաղեցնելու, օրակարգային հարցեր առաջադրելու, որոշումների կայացման գործընթացի վրա ազդելու։ Խորհրդակցական սկզբունքի համաձայն բոլոր հանրային բարիքին միտված քաղաքական որոշումները պետք է հիմնվեն  հարգալից և հիմնավորված երկխոսության վրա, այլ ոչ թե՝ զգացմունքային կոչերի, նեղ խմբային շահերի և հարկադրանքի վրա։

Ներքոնշյալ աղյուսակները ներկայացնում են 2019-2021թթ.-ի  Հայաստանի ցուցանիշների միավորներն ու աստիճանները (ranks)։ Դրանք 2020-2022թթ.-ի զեկույցներն են, քանզի յուրաքանչյուր զեկույց ամփոփում է նախորդ տարին։ Աղյուսակներին կից աջ կողմի գծիկները մատնանշում են տասը տարվա ընթացքում տվյալ աղյուսակի չափանիշի առաջընթացը։

 

Ազատական

Ժող.

 

ընտրական ժող.

 

ազատական բաղադրիչ

 

Էգալիտար բաղադրիչ

 

մասնակցային բաղադրիչ

 

խորհրդակցական բաղադրիչ

 

2022

0.56

 

0.74

 

0.7

 

0.8

 

0.56

 

0.79

 

2021

0.6

 

0.79

 

0.73

 

0.79

 

0.51

 

0.8

 

2020

0.64

 

0.80

 

0.77

 

0.81

 

0.59

 

0.88

 

 

 

Ազատական

Ժող.

 

ընտրական ժող.

 

ազատական բաղադրիչ

 

էգալիտար բաղադրիչ

 

մասնակցային բաղադրիչ

 

խորհրդակցական բաղադրիչ

 

2022

54

 

47

 

84

 

36

 

71

 

59

 

2021

47

 

39

 

75

 

40

 

103

 

55

 

2020

42

 

35

 

61

 

40

 

52

 

31

 

  2022թ.-ի Հայաստանի ընտրական ժողովրդավարության ցուցապատկերը։

Հատկանշական է, որ ընտրական ժողովրդավարությունը, մասնավորապես, ներառում է հինգը բաղադրիչներ։ Դրանք են՝ միավորվելու իրավունքը (freedom of association), ընտրական իրավունքը (suffrage), ազատ և արդար ընտրությունները (clean elections), գործադիրի ընտրությունը (executive election), արտահայտվելու ազատությունը (freedom of expression) և այլընտրանքային տեղեկատվության աղբյուները (alternative sources of information)։

Մաքուր (արդար և ազատ) ընտրությունները ենթադրում է գրանցվելու կեղծիքների բացակայությունը, համակարգված խախտումները, կառավարության կողմից ընդդիմությանն ահաբեկելը, ձայների գնումը և ընտրական բռնությունները։ Հետևապես, եթե անգամ իշխանությունը չի զբաղվում ընտրախախտումներով, ապա ավտորիտար կառավարումից մնացած բարքերը վտանգում են ընտրական ինստիտուտի կայացումը։

 

Ընտրություններից բացի, «V-Dem»-ը նաև առանձին ներկայացնում է այլ ցուցանիշներ։ Ստորև ներկայացվում են Հայաստանի ժողովրդավարության հետ կապված տարբեր բաղադրիչներից որոշ ցուցանիշներ։

Կուսակցություն ստեղծելու խոչընդոտները ներկայացվում է հետևյալ ցուցապատկերով։ Այն չափում է կուսակցություն հիմնելու գործընթացի դյուրինությունը, ըստ որի՝ 1 միավորը նշանակում է կուսակցություն հիմնելու անհնարին լինելը և 4-ը նշանակում է խոչընդոտների բացակայությունը։ Հետևապես, 2015թ.-ից մինչև 2021թ.-ի վերջը Հայաստանում կուսակցություն ստեղծելը դարձել է առավել դյուրին։

 Ներքոնշյալ ցուցապատկերը նկարագրում է խորհրդարանական ընտրություններին մասնակցող թեկնածուների ընտրության գործընթացը։ 0-ն նշանակում է, որ կուսակցության ղեկավարներն են որոշում խորհրդարանական ընտրություններին մասնակցող թեկնածուների ցանկը։ 5 միավորը նշանակում է, որ խորհրդարանական ընտրությունների թեկնածուները ընտրվում են ընտրողների կողմից (օր.՝ ամերիկյան մոդելի primaries-ը)։ 2 միավորը նշանակում է, որ առկա է սակարկային գործընթաց (bargaining process) կուսակցության տարբեր մակարդակների միջև։

 

Ստորև ներկայացվում է քարոզարշավների նվիրատվությունների տվյարլների հայտարարման իրավիճակը։ Ամենաբարձր ցուցանիշը նշանակում է և՛ հայտարարման համապարփակ մեխանիզմների առկայություն, և՛ այդ պահանջների կիրարկում։

 

Ընտրությունների անհամաչափությունը նշանակում է, որ տեղական ընտրություններում ազատ և արդար ընտրության չափանիշները տարբերվում են տարբեր մարզերում։ Այսպես՝  2 միավորը նշանակում է, որ տեղական ընտրությունները բոլոր մարզերում ազատ և արդար (կամ համահավասար անարդար) են, իսկ 0 միավորը նշանակում է, որ որոշ մարզերում ընտրությունները ազատ ու արդար են, իսկ այլ մարզերում՝ ոչ։

 

 Հաջորդ ցուցապատկերը նկարագրում է կլիենտելիզմը (Clientalism), ըստ որի՝ ինչքան իջնում է միավորը, այդքան բարձրանում է ժողովրդավարության չափանիշը, այսինքն՝ նվազում է կլիենտելիզմը։ Այն ռեսուրսների (գումար, աշխատանք, ծառայություն և այլն) բաշխումն է քաղաքական աջակցության դիմաց։

   Ներքոնշյալ երկու ցուցապատկերները ներկայացնում են (ա) կոռուպցիայի ղեկավարումը (control of corruption), որը կոռուպցիայի հետ կապված մի քանի ցուցանիշների համադրումն է (կոռուպցիայի ընկալում, կաշառքի վճարում, բիզնես միջավայրի վրա ազդեցություն, մեծ կոռուպցիա, պետական ռեսուրսի չարաշահում) և (բ) կոռուպցիայի ընկալումը Հայաստանում։

 

 

Արդյո՞ք կառավարությունը հետևում է բարձրագույն դատարանի որոշումներին։ 0 միավորը նշանակում է հազվադեպ, իսկ 4 միավորը՝ միշտ։ 3 միավորը նշանակում է սովորաբար։

 

Հետևյալը նկարագրում է միավորվելու ազատությունը։ Հայաստանում բարելավվել է միավորման, ներառյալ քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների միավորման ու գործունեության իրավիճակը։  

Քաղաքացիների արդարադատության հասանելիությունը (access to justice) փոփոխություն չի գրանցել։

 

Այլընտրանքային տեղեկատվության հասանելիությունը ներառում է մեդիա անաչառությունը, կառավարության քննադատությունը և տարբեր քաղաքական տեսակետների արտացոլումը/ներկայացվածությունը։ 

Առկա է օտար կառավարությունների կողմից կեղծ լուրերի տարածման վտանգ։ 3 միավորը նշանակում է հազվադեպ է լինում այլ երկրներից կեղծ լուրերի տարածումը, իսկ 2 միավորը նշականում է կիսով չափ։

«V-Dem»-ը առկա ցուցանիշներից ամենահամապարփակն է։ Այն նաև օգտագործվում է գիտական համայնքի կողմից։ Հետևապես, Հայաստանի գրանցած հաջողությունը առնվազն գիտական տեսանկյունից ողջունելի է։ Հայաստանն այլևս հիբդիդային կամ կիսա-ավտորիտար երկրների ցանկում չէ, սակայն չպետք է բացառել հետընթացի վտանգը։ Հետևապես, ոչ միայն հարկավոր է շարունակել ընտրական բարեփոխումների շարունակական իրագործումը, այլև՝ աշխատել ոչ-ֆորմալ ինստիտուտները և ավտորիտար բարքերը փոփոխելու ուղղությամբ, նամանավանդ ՏԻՄ ընտրությունների ընթացքում։ Հայաստանում կարևոր է նաև կուսակցական համակարգի կայացումը՝ բազմակուսակցությունը, մասնակցության ընդլայնումն ու կուսակցությունների կայացումը։ Ներկա փուլում Հայաստանի համար հրամայական է շարունակել բարեփոխել դատական համակարգը, ինչպես նաև շարունակել կոռուպցիայի դեմ պայքարը։ Վերջապես, «V-Dem»-ը այլ երկրներից տարածվող կեղծ լուրերը համարում է խնդրահարույց։ Հետևապես, կեղծ լուրերի դեմ արդյունավետ պայքարն ու մեդիադաշտի կարգավորումն և դրա հավասարակշռումը խոսքի ազատության պահպանման հետ համարվում է այլ կարևոր ուղղություն։

Թեմայի այլ նորություններ