Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված, Ջոնսոնը ՆԱՏՕ-ի արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    17 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 13°C
    84%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    93%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    95%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    75%
    3 կմ/ժ
  • Արցախ 12°C
    94%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.24665
  • Դոլար = 387.927

Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված, Ջոնսոնը ՆԱՏՕ-ի արտակարգ խորհրդակցություն է հրավիրել

Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված, Ջոնսոնը ՆԱՏՕ-ի արտակարգ խորհրդակցություն է հրավիրել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված, ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների արտակարգ խորհրդակցություն է հրավիրել:

Մինչ այդ,  ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպաններն էին առավոտյան արտակարգ հանդիպում անցկացրել՝՝ քննարկելու համատեղ գործողությունները՝ ի պատասխան Ուկրաինայում ռուսական զորքերի հատուկ ռազմական գործողության, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով դաշինքի ներկայացուցչին։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Պենտագոնի քարտուղար Լլոյդ Օսթինը դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակին ՆԱՏՕ-ի համակարգված արձագանքը։

Հիշեցնենք՝ իրավիճակը Դոնբասում ծայրաստիճան լարված է: Սահմանային գծի ողջ երկայնքով մարտեր են ընթանում:  

Այս գիշեր Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունները համապատասխան փաստաթղթով դիմել են Ռուսաստանին՝ ռազմական օգնության համար:

Վաղ առավոտյան ՌԴ նախագահը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական օպերացիայի մեկնարկի մասին, Ուկրաինայի նախագահն էլ ամբողջ երկրում ռազմական դրություն է սահմանել: 

Թեմայի այլ նորություններ