Տնտեսության դիվերսիֆիկացումը չի ենթադրում խոշոր առևտրային գործընկերոջ փոխարինումը մեկ ուրիշով. էկոնոմիկայի նախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 10°C
    94%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    97%
    3 կմ/ժ
  • Արարատ 19°C
    66%
    2 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    79%
    6 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    72%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    93%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    79%
    2 կմ/ժ
  • Արցախ 17°C
    50%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.22562
  • Դոլար = 388

Տնտեսության դիվերսիֆիկացումը չի ենթադրում խոշոր առևտրային գործընկերոջ փոխարինումը մեկ ուրիշով. էկոնոմիկայի նախարար

Տնտեսության դիվերսիֆիկացումը չի ենթադրում խոշոր առևտրային գործընկերոջ փոխարինումը մեկ ուրիշով. էկոնոմիկայի նախարար

Տնտեսության դիվերսիֆիկացումը չի ենթադրում մեկ խոշոր առևտրային գործընկերոջ փոխարինումը մեկ այլով, այլ նշանակում է առևտրաշրջանառության բազմակողմանի աճ: Կառավարության նիստից հետո այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանը:

«Տնտեսության դիվերսիֆիկացումը շարունակական գործընթաց է, որը պետք է մշտապես տեղի ունենա: Իմ հարցազրույցներում նշել եմ, որ տնտեսության դիվերսիֆիկացումն այն իրավիճակը չէ, երբ խոշոր առևտրային գործընկերոջդ փոխարինում ես մեկ ուրիշով: Դա այն է, երբ ունես մի քանի խոշոր և բազմաթիվ ավելի փոքր առևտրային գործընկերներ: Տնտեսության դիվերսիֆիկացումը մի գործընթաց է, որի արդյունքում Հայաստանը համաչափ կախված է լինում աշխարհից, իսկ մյուս երկրներն էլ՝ իրենց չափով համաչափ կախված են լինում Հայաստանից: Այսինքն, դա փոխադարձ գործընթաց է: Բոլոր ուղղություններով պետք է ավելացնենք մեր առևտրաշրջանառությունը»,- նշեց Գևորգ Պապոյանը:

Ընդունելով, որ Հայաստանն ունի փակ սահմաններ, ինչը շատ լուրջ խոչընդոտ է տնտեսության զարգացման համար՝ նախարարը միաժամանակ ընդգծեց, որ ինքն ու իր թիմը դա համարում են դժվար մարտահրավեր, ուստի անընդհատ և ամենօրյա աշխատանքով փորձելու են նոր ուղիներ գտնել Հայաստանի տնտեսության զարգացման համար:

Ըստ նրա՝ վարչապետի վերջին այցը Եգիպտոս հետապնդում էր նաև նման նոր ուղիներ գտնելու նպատակ:

«Այլ երկրների հետ խոսակցություններ մշտապես եղել են ու կլինեն: Վարչապետի այցը Եգիպտոս ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական շատ մեծ բաղադրիչով այց էր: Տեղեկացված եմ, որ հանդիպումներ են եղել ոչ միայն նախագահի և վարչապետի, այլև գործարարների հետ՝ բիզնես ֆորումի շրջանակում: Եգիպտոսը մեկ օրինակ է, բայց մենք պետք է աշխատենք բոլոր ուղղություններով, եթե ուզում ենք մեր պետության դիմակայունությունն ավելացնենք, ուժեղացնենք: Եթե ուզում ենք ուժեղ պետություն լինել՝ հնարավորինս պետք է տնտեսական կապեր ունենանք աշխարհի բոլոր անկյունների հետ»,- եզրափակեց նախարարը:     

Թեմայի այլ նորություններ