Տիգրան Մկրտչյանն անդրադարձել է Արցախում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    13 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    6 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    86%
    2 կմ/ժ
  • Արարատ 14°C
    72%
    2 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    88%
    5 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    88%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    87%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    88%
    0 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    72%
    4 կմ/ժ
  • Արցախ 11°C
    96%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Տիգրան Մկրտչյանն անդրադարձել է Արցախում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներին

Տիգրան Մկրտչյանն անդրադարձել է Արցախում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներին

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը առցանց հյուրընկալվել է «Մշակութային դիվանագիտության հունական ինստիտուտի» հատուկ դասընթացին, որի ընթացքում հանդես է եկել դասախոսությամբ՝ «Մշակութային դիվանագիտությունը իրարանցումների դարաշրջանում» վերնագրով։ Այդ մասին ասված է դեսպանության Ֆեյսուքի էջում:

«Տիգրան Մկրտչյանն իր դասախոսության առաջին մասում ներկայացրել է մշակութային դիվանագիտությունը որպես հանրային դիվանագիտության բաղկացուցիչ մաս, խոսել է մշակութային դիվանագիտության հիմունքների, համառոտ նախապատմության, դերակատարների մասին, անդրադարձել մշակութային դիվանագիտության արտահայտման ձևերին, տարատեսակներին։

Դասախոսության երկրորդ մասում անդրադարձ է եղել իր դիվանագիտական պրակտիկայում մշակութային դիվանագիտության հաջողությամբ իրականացված օրինակների վրա, որոնք այս կամ այն երկրում արձանագրել են կարևոր ձեռքբերումներ կամ էականորեն նպաստել են դրանց։ Այդ համատեքստում խոսք է գնացել 2016-2021 թթ․ Լատվիայում Հայոց ցեղասպանության ընդունմանը նախորդած մշակութային դիվանագիտական լայնածավալ ծրագրերի մասին։

Դասընթացի ունկնդիրներին պատասխանելիս, ի թիվս այլ հարցերի, դեսպանն անդրադարձել է Արցախում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների, վանդալիզմի դեպքերին։ Այս համատեքստում դեսպանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից շարունակաբար խախտվում են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի բոլոր միջանկյալ միջոցները, այդ թվում նաև հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ։

Դեսպանը խոսել է մարտի 10-ին Եվրոպական Միության խորհրդարանի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևի մասին։

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է նաև հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև՝ Արցախում տեղի ունեցող զարգացումների, Ադրբեջանի կողմից հրադադարի համաձայնագիրը խախտող գործողությունների մասին՝ այդ համատեքստում կարևորելով միջազգային հանրության կողմից հասցեական կոչերի, ինչպես նաև՝ պրակտիկ քայլերի հետևողականությունը որպես սադրանքները և էսկալացիան կանխարգելող հնարավոր միջոցներ»,- նշված է գրառման մեջ։

Թեմայի այլ նորություններ