Տեղի է ունեցել ընդդիմադիրների հերթական երթը. Սաղաթելյանը հայտնել է հաջորդ օրվա քայլերի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    81%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    73%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    60%
    27 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    91%
    7 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    7 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    60%
    20 կմ/ժ
  • Արցախ 14°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Տեղի է ունեցել ընդդիմադիրների հերթական երթը. Սաղաթելյանը հայտնել է հաջորդ օրվա քայլերի մասին

Տեղի է ունեցել ընդդիմադիրների հերթական երթը. Սաղաթելյանը հայտնել է հաջորդ օրվա քայլերի մասին

 «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը  փետրվարի 23-ի առավոտյան նախատեսում է հավաքվել կառավարական երրորդ մասնաշենքի մոտ՝ խոչընդոտելու Նիկոլ Փաշինյանի մուտքը, այնուհետև՝ երեկոյան երթով շարժվել դեպի Դատախազության, Ոստիկանության շենքեր:

Ֆրանսիայի հրապարակում այս մասին հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, դիմելով երթի մասնակիցներին, տեղեկացրեց, որ վաղը՝ փետրվարի 23-ին ունեն երկու կարևոր գործողություն: Ըստ իր տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը ժամը 11:30-ին գնալու է կառավարության երրորդ մասնաշենք, Սաղաթելյանը կոչ արեց քաղաքացիներին այդ ժամին գնալ կառավարության երրորդ մասնաշենքի երկու մուտքերի մոտ՝ թույլ չտալու Նիկոլ Փաշինյանի ազատ տեղաշարժը: «Դրանից հետո երեկոյան ժամը 18:30-ին հավաքվում ենք Հանրապետության մետրոյի կայարանի մոտ՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ, որտեղից տեղի է ունենալու երթ՝ դեպի Դատախազություն, այնուհետև Ոստիկանություն: Գնալու ենք շատ հստակ կոչերով և պահանջով»,-ասաց Սաղաթելյանը:

Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգուց (Պրահայի այգի) ժամը 18:00-ին մեկնարկել էր ընդդիմադիրների՝ «Հայրենիքի փրկության շարժում» երթը: Այն հասավ մինչև Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ելույթ ունեցավ նաև շարժման՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Թեմայի այլ նորություններ