Տավուշի մարզից Ադրբեջանին տարածքները հանձնելու մասին Մայր Աթոռի հայտարարությունը սուտ է. Տարոն Չախոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    77%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    58%
    9 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    87%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    7 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    56%
    3 կմ/ժ
  • Արցախ 13°C
    85%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Տավուշի մարզից Ադրբեջանին տարածքները հանձնելու մասին Մայր Աթոռի հայտարարությունը սուտ է. Տարոն Չախոյան

Տավուշի մարզից Ադրբեջանին տարածքները հանձնելու մասին Մայր Աթոռի հայտարարությունը սուտ է. Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն անդրադարձել է Տավուշի մարզից Ադրբեջանին տարածքները հանձնելու մասին Մայր Աթոռի հայտարարությանը՝ նշելով, որ այն իրականությանը չի համապատասխանում:
 
«Տավուշի մարզից Ադրբեջանին տարածքները հանձնելու մասին Մայր Աթոռի հայտարարությունը սուտ է, ակնհայտ կեղծիք։ Կաթողիկոսի կուսակցությունից մանիպուլյատիվ հայտարարություններ են տարածում՝ մոլորեցնելով հանրությանը։
 
Ցավում եմ, որ այս ծանր ժամանակաշրջանում սեփական ժողովրդին հուսադրելու ու առաջնորդելու փոխարեն հոգևոր հայրերը ստանձնել են սեփական ժողովրդին ահաբեկելու ու մոլորեցնելու ուղին՝ ակնհայտ քաղաքական նպատակներով ապատեղեկատվություն տարածելով։
 
Այն տարածքները, որոնց մասին բարձրաձայնում է Ադրբեջանը, դե յուրե Հայաստանի տարածքում չեն և չեն եղել:
 
Հայաստանի տարածքից ոչ ոք իրավունք չունի և չի կարող անգամ 1 մետր հանձնել կամ զիջել այլ պետության։
 
Տավուշի մարզից տարածքներ հանձնելու կամ զիջելու մասին բոլոր հայտարարությունները կեղծ են, իսկ այդ հայտարարություն տարածողները Հայաստանին նոր պատերազմի մեջ ներքաշելու նպատակ են հետապնդում, քանզի Հայաստանը տարածքային նկրտումներ չունի այլ պետություններից»,- գրել է Չախոյանը։
 
Ավելի վաղ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը հանդես էր եկել հայտարարությամբ, որի մեջ մասնավորապես ասված էր․
 
«Վերջին շրջանի զարգացումները այլևս կասկած չեն թողնում, որ Հայաստանի իշխանությունները Արցախի լիակատար հայաթափման և ՀՀ տարածքների բռնազավթման պայմաններում, տեղի տալով Ադրբեջանից հնչող սպառնալիքներին,  պատրաստվում են վերջինիս հանձնել Տավուշի մարզից  տարածքներ նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը։
 

Պարտվողական այս մոտեցմամբ, տարածքային ցավալի հերթական զիջումներով, ըստ էության, հաչս միջազգային հանրության լեգիտիմացվում են Հայաստանի տարածքների նկատմամբ Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը և դատապարտելի հավակնությունները:

 

Եկեղեցին միարժեքորեն ողջունում է խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ողջամիտ ջանքերն ու գործընթացները: Անվիճարկելի է, որ միակողմանի զիջումներով «խաղաղության դարաշրջան» կերտելու` Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը ոչ միայն անիրատեսական է, այլև աղետաբեր: Հայրենի հողի շուրջ սակարկումները և չարդարացված շարունակական զիջումները երբեք անվտանգային միջավայր չեն կարող ապահովել մեր ժողովրդի համար։

Տևական ու ամուր խաղաղություն հնարավոր է կերտել ազգային արժանապատվության և իրավունքների հանդեպ լիարժեք հարգանքի դրսևորման և փոխադարձության սկզբունքի պահպանման պայմաններում:

Կոչ ենք ուղղում ՀՀ իշխանություններին` հրաժարվել պարտվողական գործելաոճից և ծառացած հիմնախնդիրների շուրջ բանակցություններում ընթացք չտալ պարտադրվող այնպիսի լուծումների, որոնք հայրենիքը կկանգնեցնեն անվտանգային նոր մարտահրավերների առջև։

Կոչ ենք ուղղում նաև Հայաստանի և Սփյուռքի ազգային, քաղաքական, հասարակական կազմակերպություններին, հայրենիքի ապագայով մտահոգ ազգի բոլոր զավակներին` այդ թվում և պետական պաշտոնատար անձանց` համախմբվել և համազգային միասնականությամբ պաշտպանել ազգային-պետական մեր շահերը, ողջ ներուժով ներդրում բերել պետականության ամրապնդման ու բարօր, ապահով գալիքի կերտման գործում։

Հավատում ենք, որ մեր ժողովրդի մեջ զորեղ է հայրենանվիրումի և անձնականն ի սեր ազգի զոհաբերելու հանձնառության ոգին, ամուր` ազգային ինքնությունը պահպանելու նախանձախնդրությունը, և մենք Հարուցյալ Փրկչի օգնականությամբ ու համընդհանուր ջանքերով ի զորու ենք հեռացնել արհավիրքն ու չարիքը հայրենական մեր կյանքից։

Սրտաբուխ աղոթքով հայցում ենք Երկնավոր Տիրոջից, որ խաղաղության ու համերաշխության շնորհները հեղի մեր երկրի և ժողովրդի կյանքում և անվտանգ ու անսասան պահի Հայոց անկախ պետականությունը»:

Թեմայի այլ նորություններ