Տավուշ ամրոցում կիրականացվեն պեղումներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    8%
    6 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    18%
    7 կմ/ժ
  • Լոռի 22°C
    48%
    11 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    56%
    8 կմ/ժ
  • Արարատ 31°C
    12%
    1 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    55%
    9 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    8%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    53%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    8%
    6 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    20%
    6 կմ/ժ
  • Արցախ 21°C
    54%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17465
  • Դոլար = 388.08

Տավուշ ամրոցում կիրականացվեն պեղումներ

Տավուշ ամրոցում կիրականացվեն պեղումներ

ՀՀ կառավարության դեկտեմբերի 10-ի որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի բյուջեի տնտեսված միջոցներից ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին հատկացվել է 10 մլն 66 հազար դրամ գումար: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 

Այդ միջոցները նախատեսված են Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ ամրոցի տարածքում պեղումներ կատարելու համար: Աշխատանքներն իրականացվելու են «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից, պեղման աշխատանքներում կներգրավվի նաև տեղի բնակչությունը։

Տավուշ ամրոցի տարածքում ամռանը կատարված դիտարկումը ցույց է տվել, որ պահպանվել են հետևյալ կառույցները` ամրոցի միջնաբերդ, նրա հյուսիսարևելյան լանջին պահպանված եկեղեցի, ամրոցի հարավարևմտյան մասում ենթադրյալ ջրանցքի հատված, հին բնակատեղի: Հուշարձանի պահպանմանը միտված այս ծրագրով նախատեսվում է հնագիտական միաժամանակյա պեղումներ իրականացնել ամրոցի միջնաբերդի գագաթին և մուտքի հատվածներում, ինչպես նաև եկեղեցու հյուսիսային ու հարավային մասերում:

Ծրագրի նպատակն է որոշ չափով ընդլայնել նախկինում պեղված տեղամասերը` պարզելու համար ամրոցի հյուսիսային և արևելյան լանջերի հնարավոր կառուցապատման առկայությունը, մշակութային շերտերը և եկեղեցուն հարող հնագիտական միջավայրը: Ակնկալվում է, որ պեղումներից հետո Տավուշի մարզի Բերդ համայնքում կզարգանա նաև հնագիտական զբոսաշրջությունը:

Թեմայի այլ նորություններ