Տարին չարենցյան է. Աշխատանքային խումբը քննարկել է Չարենցի 125-ամյակին նվիրված ծրագրերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    37%
    26 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    54%
    28 կմ/ժ
  • Լոռի 15°C
    66%
    21 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    76%
    2 կմ/ժ
  • Արարատ 21°C
    28%
    30 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    6 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    59%
    27 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    26 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    44%
    17 կմ/ժ
  • Արցախ 21°C
    52%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Տարին չարենցյան է. Աշխատանքային խումբը քննարկել է Չարենցի 125-ամյակին նվիրված ծրագրերը

Տարին չարենցյան է. Աշխատանքային խումբը քննարկել է Չարենցի 125-ամյակին նվիրված ծրագրերը

Տարին չարենցյան է. 2022 թ. լրանում է մեծանուն գրողի ծննդյան 125-ամյակը: Հոբելյանական տարվա շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները համակարգող աշխատանքային խումբ՝ բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Չարենցի (Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը) նախագահությամբ:

ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է աշխատանքային խմբի անդամներին, մաղթել արդյունավետ աշխատանք: Նա կարևորել է խմբի առաքելությունը՝ որպես չարենցյան շունչը ողջ տարվա ընթացքում կենդանի պահելու առանցքային գործոն:

Նիստի ընթացքում դիտարկվել են Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագրերը, դրանց վերաբերյալ ներկայացվել են աշխատանքային խմբի անդամների դիրքորոշումները, քննարկվել են հաստատված միջոցառումների կազմակերպման խնդիրները:

Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանի խոսքով՝ թանգարանը, ի թիվս մի շարք միջոցառումների, նախաձեռնել է գրողի ստեղծագործությունների թարգմանական աշխատանք ֆրանսերենով և անգլերենով:

Ժաննա Մանուկյանը ներկայացրել է նաև մարտի 13-ին՝ Չարենցի ծննդյան օրը նախատեսված միջոցառումների ժամանակացույցը: Նախատեսվում է շրջայց թանգարանում, ներկայացում «Ամբոխները խելագարված» պոեմի հատվածներով, հուշատախտակի բացում, քայլերթ դեպի «Ամբոխները խելագարված» հուշարձան և այլն: Կողմերը քննարկել են միջոցառումների մանրամասները, ներկայացրել իրենց նկատառումները:

ՀՀ Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Կարեն Հունանյանն էլ ներկայացրել է Չարենցավան համայնքի՝ հոբելյանական տարվան նախապատրաստական աշխատանքները: Առաջարկվել է նախաձեռնել քաղաքում Չարենցի անվան ցուցասրահի վերանորոգման աշխատանքները՝ այն համալրելու նպատակով Չարենցի տուն-թանգարանի հետ համագործակցելով:

Ա. Խզմալյանը մատնանշել է քննարկված բոլոր հարցերը տուն-թանգարանի՝ որպես համակարգող մարմնի ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև հոբելյանական օրը՝ մարտի 13-ը, մեկ անգամ ևս կազմակերպելու աշխատանքային հանդիպում՝ քննարկելու արված և ընթացիկ աշխատանքները:

Թեմայի այլ նորություններ