Տարեցները, հենաշարժողական խնդիր ունեցող անձինք ինչպե՞ս են օգտվելու էլեկտրոնային դեղատոմսից. ԱՆ-ն պարզաբանում է ներկայացրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    14%
    11 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    35%
    6 կմ/ժ
  • Լոռի 20°C
    54%
    12 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    59%
    14 կմ/ժ
  • Արարատ 29°C
    20%
    20 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    45%
    15 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    14%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    46%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    14%
    11 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    31%
    10 կմ/ժ
  • Արցախ 22°C
    45%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Տարեցները, հենաշարժողական խնդիր ունեցող անձինք ինչպե՞ս են օգտվելու էլեկտրոնային դեղատոմսից. ԱՆ-ն պարզաբանում է ներկայացրել

Տարեցները, հենաշարժողական խնդիր ունեցող անձինք ինչպե՞ս են օգտվելու էլեկտրոնային դեղատոմսից. ԱՆ-ն պարզաբանում է ներկայացրել

ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է էլեկտրոնային դեղատոմսերի վերաբերյալ հաճախ հնչող հարցեր հերթական խմբին:

Տարեցները, հենաշարժողական խնդիր ունեցող անձինք ինչպե՞ս են օգտվելու էլեկտրոնային դեղատոմսից:

Պացիենտը կամ նրա կողմից լիազորված անձը (պացիենտի կողմից տրված գրավոր համաձայնություն) կարող է դիմել դեղատուն և ստանալ դեղն` առանց ավելորդ թղթաբանության: Այն պացիենտները, որոնք արդեն իսկ ունեն լիազորված անձ և վերջինս շարունակելու է մնալ լիազորված անձ, բժիշկը նրա անունը մուտք է անում էկեկտրոնային համակարգ։

Հորմոնային դեղերի դուրսգրումը էլեկտրոնային դեղատոմսով արդյո՞ք անհարմարություն չի պատճառի, օրինակ` էնդոկրին հիվանդանդություններ ունեցող անձանց, ովքեր երկարաժամկետ կտրվածքով ընդունում են հորմոնային դեղեր:

Խնդիրներ չպետք է առաջանան այն պատճառով, քանի որ նույն դեղատոմսերը բժիշկը կարող է դուրս գրել երկարաժամկետ: Դեղատոմսը կարող է դուրս գրել ինչպես տվյալ հետազոտությունը և դեղը նշանակած նեղ մասնագետը, այնպես էլ խորհրդատվության թերթիկով` տեղամասային բժշկի կողմից: Պացիենտի հսկողությունն այդ դեպքում իրականացնում է ինչպես նեղ մասնագետը, այնպես էլ իր բժիշկը:

Արդյո՞ք էլեկտրոնային դեղատոմս ձեռք բերելու համար պոլիկլինիկաներում անվերջ հերթեր չեն առաջանա:

Պոլիկլինիկաների հերթերը կառավարվում են էլեկտրոնային համակարգով: Այս պահին Երևանի բոլոր պոլիկլինիկաներն ունեն առցանց հերթագրման եղանակ` հավելվածի միջոցով, ինչպես նաև քաղաքացիները կարող են նախապես զանգահարել մատենավարման բաժին, հերթագրվել, և նշված ժամին դիմել: Այս պահին աշխատանքներ են տարվում մարզային պոլիկլինիկաների հետ, որպեսզի նրանք նույնպես կազմակերպեն առցանց հերթագրումը, ինչը կբերի նաև հերթերի կառավարմանը:

Քրոնիկ հիվանդությունների դեպքում հնարավոր չէ՞ դեղատոմսը ստանալ առցանց։

Ցանկացած քրոնիկ հիվանդություն պահանջում է դինամիկ հոսկողություն և քրոնիկ հիվանդության դեպքում նույնպես ժամանակ առ ժամանակ թե՛ բժշկի խորհրդատվություն, թե՛ հետազոտություն է պահանջվում, ուստի, առանց պացիենտին զննելու, դեղերի դուրսգրումը թույլատրելի չէ: Բացի այդ, կա նաև երկարատև դեղատոմսի ձևաչափ, որի դեպքում դեղը դուրս է գրվում միանգամից 180 օրվա համար:

Արդյո՞ք չի խախտվում պացիենտների մասին տեղեկատվության գաղտնիությունը:

Դեղատան աշխատակիցը չի տեսնում պացիենտի ախտորոշումը, այլ միայն պացիենտի տվյալները և դուրսգրված դեղաքանակը, ինչը նախկինում էլ արտացոլվում էր թղթային դեղատոմսի մեջ: Որևէ լրացուցիչ հետազոտություն և այլ տեղեկատվություն էլեկտրոնային դեղատոմսը չի պարունակում:

Թեմայի այլ նորություններ