Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Արագածոտնի, Շիրակի, Արմավիրի մարզերում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    94%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    13 կմ/ժ
  • Լոռի 11°C
    90%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    43%
    10 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    94%
    8 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    94%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    90%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    94%
    15 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    61%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    100%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Արագածոտնի, Շիրակի, Արմավիրի մարզերում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Արագածոտնի, Շիրակի, Արմավիրի մարզերում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Interlur.com լրատվական գործակալությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղեկցությամբ հետևել է մարզում ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին։ Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․

Հարթավան-Քուչակ, Քուչակ-Ապարան ճանապարհատվածներում, որտեղ իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ, նախարարը կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է աշխատանքների իրականացմանը վերաբերող հարցեր, ներկայացրել իր դիտարկումներն աշխատանքի որակի և ժամանակացույցի հետ կապված։ Սուրեն Պապիկյանը մեկ անգամ ևս հավաստիացրել է, որ անորակ իրականացված աշխատանքները չեն ընդունվելու և հորդորել է ուշադրություն դարձնել շինաշխատանքների որակին։ Պատասխանատուները վստահեցրել են, որ պատշաճ ուշադրություն է դարձվում որակի վերահսկմանը, իսկ թերություների դեպքում դրանք պարտադիր շտկվում են։

Հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում Չքնաղ-Ձորագլուխ 5․4 կմ ճանապարհահատվածում։ Պայմանագրային արժեքը 358 մլն դրամ է, աշխատանքները նախատեսված է ավարտել դեկտեմբերին։ Նախարար Պապիկյանի հետ զրույցում պատասխանատուները նշել են,որ նախագծային որոշ աշխատանքների ավարտից հետո նորոգման աշխատանքները կշարունակվեն ավելի լայն թափով: Պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է նաև մարզի Վարդաբլուր համայնքի կենտրոնական փողոցի 2 կմ ճանապարհահատվածը։ Ներկայումս ընթանում են հողային աշխատանքներ։ Վերջին անգամ համայնքի ճանապարհն ասֆալտապատվել է 1980-ական թվականներին։

Հիմնանորոգման աշխատանքներն ընթացքում են Սիփան-Ավշեն եզդիաբնակ համայնքներն իրար կապող 6․1 կմ ճանապարհահատվածում։ Ճանապարհը կառուցվել է մոտ 40 տարի առաջ և մեծ նշանակություն ունի երկու համայնքների համար։ Նախարարն ընդգծել է, որ ամեն ինչ արվում է համայնքային ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ․ բարեկարգ ճանապարհն իր հերթին կնպաստի ազգային փոքրամասնություններով բնակեցված այս համայնքներում կյանքի աշխուժացմանը։

Շիրակի մարզում նախարար Պապիկյանը մարզպետ Տիգրան Պետրոսյանի ուղեկցությամբ հետևել է Երևան-Գյումրի-հայ-վրացական սահման մայրուղու Քեթի-Ցողամարգ 12 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին։ Շինարարության պատասխանատուների խոսքով իրականացվել են հողային աշխատանքներ, հիմնանորոգվել են ջրահեռացման համակարգերը: Ճանապարհը վերջին անգամ հիմնովին նորոգվել է 2000-ական թթ: Իրականացվելու է երկշերտ ասֆալտապատում` 10 սմ ասֆալտբետոնե ծածկի տեղադրմամբ:
Հոռոմ-Արթիկ հանրապետական նշանակության ճանապարհի տարբեր հատվածներում ևս իրականացվում են հիմնանորոգման, ինչպես նաև միջին նորոգման աշխատանքներ: Նախարար Պապիկյանը ծանոթացավ Գուսանագյուղով անցնող ճանապարհի հիմնանորոգման ընթացքին, որտեղ ներկայումս իրականացվում են հողային և ջրահեռացման համակարգի անցկացման աշխատանքներ: Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհը ևս նախատեսվում է հիմնանորոգել այս տարի: Շրջայցի ընթացքում այս հատվածում նկատված խնդիրները ուսումասիրելիս նախարար Պապիկյանը հորդորեց պատասխանատուներին հետևողականություն ցուցաբերել, շտկել նախագծային թերությունները և տեմպ հաղորդել ճանապարհի շինարարությանը:

Վերադարձին նախարարն Արմավիրի մարզում հետևել է Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի հանրապետական նշանակության 2 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքին։ Արմավիր քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ` ՏԿԵ նախարարության պատվիրակությամբ:

Թեմայի այլ նորություններ