Տարածաշրջանը չպետք է վերածվի գերտերությունների համար բախման ասպարեզի․ Իրանի պաշտպանության նախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    25%
    2 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    40%
    11 կմ/ժ
  • Լոռի 15°C
    82%
    7 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    78%
    0 կմ/ժ
  • Արարատ 23°C
    18%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    69%
    8 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    25%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    84%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    25%
    2 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    46%
    14 կմ/ժ
  • Արցախ 16°C
    69%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17498
  • Դոլար = 388.08

Տարածաշրջանը չպետք է վերածվի գերտերությունների համար բախման ասպարեզի․ Իրանի պաշտպանության նախարար

Տարածաշրջանը չպետք է վերածվի գերտերությունների համար բախման ասպարեզի․ Իրանի պաշտպանության նախարար

Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին Թեհրանում իր հայ գործընկերոջ՝ Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ տարածաշրջանից դուրս անվտանգության որոնումը հակառակ արդյունքի կբերի։
Գեներալի խոսքով՝ անվտանգության ճարտարապետությունը պետք է ձևավորվի հենց տարածաշրջանում, հակառակ դեպքում այն ​​կվերածվի գերտերությունների միջև բախման ասպարեզի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով և սպառնալիքներով։
«Մենք չպետք է թույլ տանք, որ տարածաշրջանը վերածվի օտարերկրացիների համար մրցակցության դաշտի, որը կազդի տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության և կայունության վրա»,- հավելել է նախարարը, իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ:
Նա նաև ընդգծել է, որ բոլոր հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումը Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության մի մասն է, սակայն Հայաստանը առանձնահատուկ նշանակություն ունի, և Հայաստանի անկախացումից ի վեր երկու երկրների հարաբերությունները հետևողականորեն զարգանում են տարբեր ոլորտներում։ Նախարարը հայտնել է Իրանի վճռական դիրքորոշումը տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու հարցում։

Թեմայի այլ նորություններ