«Տարածական մոնտաժի» հիմնադիր Արտավազդ Փելեշյանը նշում է ծննդյան տարեդարձը
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    18%
    7 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    23%
    5 կմ/ժ
  • Լոռի 24°C
    39%
    10 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    48%
    13 կմ/ժ
  • Արարատ 27°C
    19%
    4 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    48%
    13 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    18%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    36%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    18%
    7 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    25%
    12 կմ/ժ
  • Արցախ 23°C
    43%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.18523
  • Դոլար = 388.602

«Տարածական մոնտաժի» հիմնադիր Արտավազդ Փելեշյանը նշում է ծննդյան տարեդարձը

«Տարածական մոնտաժի» հիմնադիր Արտավազդ Փելեշյանը նշում է ծննդյան տարեդարձը

Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, Հայկական ԽՍՀ պետական ​​մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, Ֆրանսիայի SCAM-ի անդամ, գեղարվեստական եւ վավերագրական կինոյի հայտնի ռեժիսոր, սցենարիստ, դերասան, համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ (Արթուր) Աշոտի Փելեշյանը ծնվել է 1938 թվականի փետրվարի 22-ին Լենինականում։

Մինչև 1963 թվականն ապրել է Կիրովականում, այժմ՝ Վանաձոր։ 1963-1967 թվականներին սովորել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետում (Lեոնիդ Քրիստիի արվեստանոց)։ Ուսանողական տարիներին նրա նկարահանած ֆիլմերը բազմաթիվ մրցանակներ են ստացել, իսկ նա մեծ ճանաչում է գտել կինեմատոգրաֆիստների կողմից։ 1972 թվականին Կուլիջանովի հետ համատեղ նկարահանել է «Աստղային ժամ» ֆիլմը, իսկ Միխալկով-Կոնչալովսկու «Սիբիրիադա» ֆիլմում հեղինակել է վավերագրական հատվածը։ Փելեշյանի սցենարով Միքայել Վարդանովը բեմադրել էր Աշնանային հովվերգություն ֆիլմը։ Նկարահանվել է «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարում։

Փելեշյանի «Դիստանցիոն մոնտաժը կամ դիստանցիայի տեսությունը» աշխատությունը, մոնտաժի զարգացման պատմության մեջ նոր քայլ է ներկայացնում։ 1988 թվականին հրատարակեց «Իմ կինոն» գիրքը, ուր զետեղված էին տեսական աշխատանքներն ու սցենարները։ Իր ֆիլմերում նա վերացրեց խաղարկայինի և վավերագրականի միջև սահմանները՝ երկուսն էլ մոնտաժելով իբրև իրական բանաստեղծական էություն:

Ուսանելու տարիներին նկարահանել է «Լեռնային պարեկ» (1964), «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբը» (1967) վավերագրական ֆիլմերը, որոնք առանձնանում են գեղարվեստական ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով։ 1969 թվականին Փելեշյանը նկարահանել է «Մենք» ֆիլմը, որը ստացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ, որտեղ առաջին անգամ օգտագործել է «Դիստանցիոն մոնտաժի» հիմնատարրերից. նա նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն։ Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»։

Նրա գործունեության մասին հրատարակվել են գրքեր Իտալիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Չեխիայում, ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Կոլումբիայում, Ճապոնիայում, եւ Հարավային Կորեայում։ 2017 թվականին Ֆրանսիայում հրատարակվել է «Արտավազդ Փելեշյան. աշխարհի սիմֆոնիա» գիրքը։ Փելեշյանի մասին ֆիլմեր են ստեղծվել Հոլանդիայում, Ռուսաստանում, Իտալիայում եւ Ֆրանսիայում։ 2011 թվականին իտալացի կինոռեժիսոր Պիետրո Մարչելլոն նկարահանել է «Փելեշյանի լռությունը» վավերագրական ֆիլմը՝ նվիրված մեծ ռեժիսորին։

Արտավազդ Փելեշյանը ռեժիսուրայի արվեստի մասին դասավանդել է բազմաթիվ համալսարաններում եւ կինոդպրոցներում՝

  • ԽՍՀՄ Հեռուստատեսության եւ ռադիոյի հեռարձակումների աշխատողների որակավորման ինստիտուտում, ԽՍՀՄ Պետական կինոյի ինստիտուտում (Մոսկվա)՝ սցենարիստների եւ ռեժիսորների բարձրագույն դասարաններում,
  • ՖԱՄՈՒ (Պրահա) կինոակադեմիայում, ՖԵՄԻՍ (Փարիզ), կինոյի համալսարան (Մեխիկո)

Համարվում է պատվավոր դոկտոր եւ պրոֆեսոր երկու պետական բուհերում՝

  • Երեւանի Թատրոնի եւ Կինոյի Պետական Ինստիտուտ
  • Հայ-Ռուսական Համալսարան

Աշխատել է Բելառուսֆիլում, Հայֆիլմում, Գորկու անվան ստուդիայում, Մոսֆիլմում, Մոսկվայի գիտական ֆիլմերի կենտրոնում։ Փարիզում աշխատել է ֆիլմերի վրա Fondation Cartie-ի համար եւ Կարլսրուհեում (Գերմանիա) ZTKM-ի համար։

2015 թվականին Ֆրանսիայի Լեոն քաղաքի Լյումիեր եղբայրների թանգարանում բացվել է պատվոտախտակ՝ «Արտավազդ Փելեշյան»։

Մրցանակներ և պարգևներ

  • Օբերհաուզում կայացած Լիամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի գրան պրի «Մենք» ֆիլմի համար (1970)
  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1979)
  • Սերգեյ Ռադոնեժսկու 3 աստիճանի շքանշան`«Աստված Ռուսաստանում» ֆիլմի համար: Շքանշանը հանձնել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք սրբազան Պիմենը (1984)
  • ՀԽՍՀ պետական մրցանակ «Մեր դարը» ֆիլմի համար (1985)
  • ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության առաջին մրցանակ՝ «Իմ կինոն» գրքում ներառված տեսական և գրական աշխատանքների համար, ինչպես նաև կինեմատոգրաֆիական մտքի զարգացման յուրահատուկ ստեղծագործական փորձն արտացոլելու համար (1987)
  • ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (07.06.1996)
  • Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (1996)
  • SCAM գրան պրի համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար (Ֆրանսիա, 2000)
  • Ռուսական ազգային «Դափնի» մրցանակ՝ ոչ խաղարկային ֆիլմերի եւ հեռուստատեսության ոլորտում (2003)
  • ՀՀ ժողովրդական արտիստ (2004)
  • «Ոսկե ծիրան» կինոփառատոնում Սերգեյ Փարաջանովի անվան մրցանակ համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար (2006)
  • ԱՊՀ երկրների միջպետական «Համագործակցության աստղեր» մրցանակ՝ գիտության եւ արվեստի բնագավառում եղած ձեռքբերումներում ունեցած մեծ ներդրման համար: Մրցանակը հանձնեց ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Իվանովնա Մատվիենկոն (2012)
  • ՀՀ վարչապետի հուշամեդալ (2012)
  • «Եղիցի Լույս» մրցանակ։ Մրցանակը հանձնեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ (2013)
  • Գյումրու պատվավոր քաղաքացի (2013)
  • Յոգլովոյում (Չեխիա) կայացած միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար (2015)
  • Երևանի պատվավոր քաղաքացի (2017)
  • Պատվո շքանշան (16.02.2018)

Ֆիլմագրություն

Ռեժիսոր

Տարեթիվ Ֆիլմ
2019 Բնություն
1993 Կյանք
1992 Վերջը
1984 Աստված Ռուսաստանում
1982 Մեր դարը
1975 Տարվա եղանակները
1972 Աստղային պահ
1970 Բնիկներ
1969 Մենք
1968 Երազանք
1967 Սկիզբը
1966 Մարդկանց երկիրը
1964 Լեռնային պարեկ

Սցենարիստ

Տարեթիվ Ֆիլմ
1971 Աշնանային հովվերգություն (ռեժիսոր Միքայել Վարդանով)
1975 Տարվա եղանակները

Դերերը կինոյում

Տարեթիվ Ֆիլմ Դեր
1969 Մենք ենք մեր սարերը Ռևազ
2011 Փելեշյանի լռությունը Արտավազդ Փելեշյան

Մեջբերումներ Արտավազդ Փելեշյանից

Aquote1.png Իմ ֆիլմերի թերությունը նրանում է, որ նրանց մեջ բառեր չկան, իմ ֆիլմերի առավելությունը նրանում է, որ նրանց մեջ բառեր չկան։ Aquote2.png

 

Մեջբերումներ Արտավազդ Փելեշյանի մասին

Aquote1.png Փելեշյանին կարելի է անվանել բանաստեղծ, ասացող, կարելի է անվանել առասպելներ հյուսող։ Իհարկե կարելի՛ է նախևառաջ անվանել վավերագրող, բայց մենք անմիջապես կսխալվենք, եթե միայն այդպես դիտենք նրա արվեստը, որովհետև երբ «Մենք» ֆիլմն ես հիշում, հասկանում ես, որ ինքը բանաստեղծ է։ Չարենցականության մի զարմանալի ոգի կա այդ ֆիլմում, չարենցական չափ ու կշիռ, չարենցական հայացք՝ սեփական երկրին ու ժողովրդին։ Երբ «Տարվա եղանակներ» ֆիլմն ես դիտում, հասկանում ես, որ նա Թումանյանի հոգեզավակն է, վիպասան-փիլիսոփա է՝ համաշխարհային հայացքով…ընդ որում ինքը աշխարհի մարդ լինելու իրավունքը ունի, մարդկության և այս մոլորակի ճակատագրի մասին խորհելու իրավունքը ունի, որովհետև նկարել է «Մենքը» և «Տարվա եղանակները»: Փելեշյանը իր կենաց արմատի մասին է նկարել։
- Դավիթ Մուրադյան
Aquote2.png

 

Aquote1.png Իմ կուռքը կինոյում Արտավազդ Փելեշյանն է։ Ես տեսել եմ նրա գրեթե բոլոր ֆիլմերը։ Դժվար է ասել, որն է ամենալավը…Եթե ես կայծեր եմ արձակում կինոյում, ապա նա` գնդակերպ շանթեր։
- Գոդֆրի Ռեջիո

 

Թեմայի այլ նորություններ