Թալիբներն սկսել են ձերբակալել աֆղան կանանց իսլամական դրես-կոդը խախտելու համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    94%
    8 կմ/ժ
  • Արարատ 12°C
    68%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    90%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    94%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    81%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    94%
    0 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    72%
    3 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Թալիբներն սկսել են ձերբակալել աֆղան կանանց իսլամական դրես-կոդը խախտելու համար

Թալիբներն սկսել են ձերբակալել աֆղան կանանց իսլամական դրես-կոդը խախտելու համար

 Աֆղանստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոզա Օթունբաևան հայտարարել է, որ երկրում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժումն սկսել է ձերբակալել աֆղան կանանց հիջաբ կրելու մասին հրամանագիրը չկատարելու համար: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Աֆղանստանի դե ֆակտո իշխանությունները վերջին ժամանակներս է՛լ ավելի են սահմանափակել կանանց իրավունքները հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Կանայք, որոնք, ինչպես համարվում է, մասամբ են պահպանում հիջաբ կրելու մասին հրամանագիրը, ենթարկվում են ձերբակալության և կալանավորման: Աֆղանստանի առանձին բնակչուհիներ վախենում են դուրս գալ փողոց», - ասել է Օթունբաեւան՝ հանդես գալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների առջև։

Հունվարի սկզբին թալիբների կողմից ստեղծված Առաքինության քարոզչության և անբարոյականության կանխման նախարարությունն սկսել է ակտիվորեն կիրառել հիջաբ կրելու մասին 2022 թ. ապրիլին հրապարակված հրամանագիրը՝ ձերբակալելով և կալանավորելով այն կանանց ու աղջիկներին, որոնք չեն պահպանում այն: Այդ ձերբակալություններն անհամեմատ շատ տարածվել են քաղաքաբնակ կանանց վրա:

«Վերջերս կամայական ձերբակալությունները իսլամական դրես-կոդի ենթադրյալ խախտումների համար դարձել են մարդու իրավունքների հետագա խախտում և հանգեցրել կանանց ու աղջիկների անասելի խարանման», - ասել է Օթունբաևան:

Նա կոչ է արել Աֆղանստանի դե ֆակտո իշխանություններին վերացնել սահմանափակումները՝ նշելով, որ «որքան երկար դրանք գործեն, այնքան ավելի շատ վնաս կհասցնեն»:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Քաբուլում բազմաթիվ կանայք ու աղջիկներ են ձերբակալվել և մի քանի ժամ մնացել կալանքի տակ։ Կազմակերպության ներկայացուցչությունն արձանագրել է կոպիտ վերաբերմունքի, առանց արտաքին աշխարհի հետ կապի ազատազրկման և ազատ արձակման դիմաց փրկագին պահանջելու մասին պնդումներ:

Թեմայի այլ նորություններ