Շեշտակի աճել է էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրման թիվը Հայաստան
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    27%
    11 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    39%
    28 կմ/ժ
  • Լոռի 13°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    76%
    5 կմ/ժ
  • Արարատ 24°C
    26%
    11 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    72%
    8 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    27%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    88%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    27%
    11 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    49%
    16 կմ/ժ
  • Արցախ 15°C
    75%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17746
  • Դոլար = 388.501

Շեշտակի աճել է էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրման թիվը Հայաստան

Շեշտակի աճել է էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրման թիվը Հայաստան

Շրջակա միջավայրի աղտոտումը նվազեցնելու և արտանետվող գազերի քանակը կրճատելու համար Հայաստանի Հանրապետությունը փորձում է զարգացնել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների գործարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու հարմարեցնել օրենսդրությունը՝ էլեկտրամոբիլ գնելու գայթակղությունն էլ ավելի մեծացնելու համար։ Այդ մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
 
2021 թվականի դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքը, համաձայն որի՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրերին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների (մեծ, միջին և փոքր ավտոբուսներ, մարդատար տրանսպորտային միջոցներ, մոտոցիկլներ և մոպեդներ) ներմուծման և (կամ) օտարման մասով ավելացված արժեքի հարկի արտոնության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։
 
2020 թվականի մարտին Եվրասիական տնտեսական հանձնաժովի որոշմամբ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը զրոյացվել են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերը՝ էլեկտրական շարժիչով աշխատող M1 և M1G (մարդատար) տրանսպորտային միջոցների համար:
 
2022 թվականի մարտի 17-ին Էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների՝ առանց ներմուծման մաքսատուրքերի վճարման ՀՀ տարածք ներմուծման համար սահմանվել է քվոտա՝ հետևյալ չափաքանակներով՝
 
2022 թվականի համար՝ 7000 հատ.
 
2023 թվականի համար՝ 8000 հատ:
 
Նշված սակագնային արտոնությունը նախատեսված է մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Արդյունքում՝ 2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ տարածք ներմուծված բացառապես էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան շեշտակի ավելացել է: Այսպիսով՝
 
2019 թ․ – 668 տ/մ.
 
2020 թ․ – 2155 տ/մ.
 
2021 թ․ – 6645 տ/մ.
 
2022 թ․ առաջին կիսամյակ – 7181 տ/մ:
 
Տեղեկացնենք նաև, որ 2022 թվականի հունվարից մեկնարկել է Կանաչ կլիմայի հիմնադրամի /GCF կողմից ֆինանսավորվող «Էլեկտրական տրանսպորտային միջոցների շարժունակության հնարավորությունների հիմնման տեխնիկական խորհրդատվական աջակցություն Հայաստանին» դրամաշնորհային ծրագիրը, որը ներառում է 4 բաղադրիչ՝
 
աջակցել նախարարությանը` էլեկտրամոբիլների խթանման քաղաքականության, օրենսդրական կարգավորման դաշտի մշակման գործում.
 
մասնավոր հատվածի հետ անցկացնել մեթոդական խորհրդակցություններ նորարարական ֆինանսական գործիքների և շուկայի վրա հիմնված մոդելների նախագծման և ներդրման նպատակով.
 
մշակել էլեկտրամոբիլների էլեկտրական լիցքավորման կայանների և հարակից ենթակառուցվածքների գործարկման ծրագիր.
 
մշակել երկրում էլեկտրամոբիլների խթանմանն ուղղված իրազեկության բարձրացման արշավ։
 
Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից 2021 թվականից իրականացվում է «Անցում դեպի էլեկտրական մեքենաների Հայաստանում. էլեկտրական տրանսպորտային միջոցների ցուցադրման և խթանման ուժեղացում» ծրագիրը, ինչի շրջանակներում նախատեսվում է ցածր ածխածնային տրանսպորտային միջոցների/շարժունակության ռազմավարական պլանավորում և ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխում։
 
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև էլեկտրական շարժունակության ռազմավարության մշակում։

Թեմայի այլ նորություններ