Սևանի քաղաքային զբոսայգում տեղի է ունեցել «Շշնջացող ափսեներ» գիտարձանի բացման հանդիսավոր արարողություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    63%
    0 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 14°C
    61%
    20 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    76%
    5 կմ/ժ
  • Արարատ 14°C
    46%
    29 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    63%
    4 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    63%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    61%
    31 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    63%
    0 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    51%
    22 կմ/ժ
  • Արցախ 17°C
    63%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Սևանի քաղաքային զբոսայգում տեղի է ունեցել «Շշնջացող ափսեներ» գիտարձանի բացման հանդիսավոր արարողություն

Սևանի քաղաքային զբոսայգում տեղի է ունեցել «Շշնջացող ափսեներ» գիտարձանի բացման հանդիսավոր արարողություն

  Սեւանի քաղաքային զբոսայգում տեղի է ունեցել  «Շշնջացող ափսեներ» գիտարձանի բացման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են Սեւանի համայնքապետարանի աշխատակիցներ, գիտության ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր։ Ինչպես տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, նախագծի հիմնական նպատակը գիտության հանրայնացումն է, տվյալ դեպքում՝ ձայնի տարածման հատկությունների բացահայտումը գիտարձանի միջոցով:

«Գիտարձանի գաղափարը ծնվեց դեռեւս 3 տարի առաջ, երբ ԱՄՆ Սան-Ֆրանցիսկո քաղաքում տեսա ակուստիկ հայելիներ, որոնք պատրաստված էին բրոնզից: Հետագայում ուսումնասիրեցի երեւույթը եւ հասկացա, որ աշխարհում նման գիտարձանները շատ քիչ են, այն էլ` միայն զարգացած երկրներում: Որոշեցի, որ այդպիսին պիտի կառուցվի նաեւ Հայաստանում»,- ներկայացրել  է «Շշնջացող ափսեներ»-ի հեղինակ Գայանե ԿԱրապետյանը:

Գաղափարը միս ու արյուն է ստացել Awesome Foundation Yerevan-ի կողմից ֆինանսական միջոցներ տրամադրելու շնորհիվ:

«Համբերատարության, ճիշտ համագործակցության, պրպտուն աշխատանքի շնորհիվ գիտարձանի ստեղծումը դարձավ իրողություն եւ գտավ իր մնայուն տեղը: Ու այդ ճանապարհին Գայանեին օգնության հասան ու աջակցության ձեռք մեկնեցին մի շարք կազմակերպություններ  ու անհատներ, նրա ընտանիքի անդամներն ու ընկերները, որոնք հավատացին նրան, վստահեցին ու չսխալվեցին:

Գայանեն խոստովանում է, որ նախագծի վրա ծախսվել է ավելի շատ ժամանակ եւ գումար, քան նախատեսված էր, եւ հույս ունի, որ մարդիկ  խնամքով ու հոգատարությամբ կվերաբերեն գիտարձանին, եւ այն երկար տարիներ կծառայի իր նպատակին: Գիտարձանը բացված է, «Շշնջացող ափսեներն» արդեն բոլորի սեփականությունն են, իսկ ցուցանակներն այցելուներին կհուշեն` ինչպես օգտվել դրանից:  Սեւան համայնքը Գայանե Կարապետյանի եւ նրա նման երիտասարդների շնորհիվ պետք է դառնա ինքնաբավ, ուժեղ, կայացած ու ներկայանալի»,-նշեց համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցը։

Թեմայի այլ նորություններ