«Սերը թակարդում» հեռուստանովելի եթերային հաղթարշավը շարունակվում է, նոր եթերաշրջանի նկարահանումները տեղի կունենան ԱՄՆ-ում
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    59%
    9 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    47%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    70%
    8 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 17°C
    41%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    66%
    3 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    59%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    74%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    59%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    48%
    2 կմ/ժ
  • Արցախ 13°C
    78%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

«Սերը թակարդում» հեռուստանովելի եթերային հաղթարշավը շարունակվում է, նոր եթերաշրջանի նկարահանումները տեղի կունենան ԱՄՆ-ում

«Սերը թակարդում» հեռուստանովելի եթերային հաղթարշավը շարունակվում է, նոր եթերաշրջանի նկարահանումները տեղի կունենան ԱՄՆ-ում

«Սերը թակարդում» հեռուստանովելի եթերային հաղթարշավը շարունակվում է, իսկ նոր եթերաշրջանի նկարահանումները տեղի կունենան ԱՄՆ-ում. գլխավոր դերում սիրված երգիչ-դերասան Ավո Ադամյանն է։

Նոր հեռուստանովելը աչքի ընկավ լարված սյուժեով, անսպասելի, կտրուկ շրջադարձերով, որոնք կապեցին հեռուստադիտողներին հեռուստաէկրաններին և ստիպեցին բաց չթողնել և ոչ մի սերիա: Հեռուստադիտողների դատին հանձնված «USArmenia TV»-ի հետաքրքիր և դեպքերի արագ զարգացում ունեցող՝ «Սերը թակարդում» հեռուսատանովելի գլխավոր դերն այս անգամ վստահված էր երգիչ-դերասան Ավո Ադմայանին։ Սա Ավո Ադամյանի թվով երկրորդ համագործակցությունն է հեռուստաընկերության հետ և Ավո Ադամյանը մեծ սիրով համաձայնել էր կերտել Արամի կերպարը։ 

Նոր նախագծի փորձառու պրոդուսեր Գոհար Գրիգորյանը նշում է որ՝ իրենց ամբողջ անձնակազմը շատ ուրախ է «Խաբկանք» հեռուստանովելից հետո «USArmenia TV» , «Նոր Հայաստան» հեռուստաընկերության և սիրված երգիչ–դերասան Ավո Ադամյանի հետ հերթական համագործակցության համար։ Նկարահանումները տեղի են ունենում և ունենալու ինչպես Հայաստանում այնպես էլ Ամերիկայի Միացյալ նահանգներում։  

Ինքը Ավո Ադամյանը մեծ պատասխանատվությամբ է մոտենում նոր նախագծին և հայտնում, որ հեռուստադիտողների մեծ լսարանը և օգտատերերի տասնյակ հազարավոր գրառումները իրեն առավել պարտավորեցնում են կերտել համոզիչ կերպար, և այն արդեն իսկ իրականություն է, փաստում է երգիչ-դերասանը:

Հեռուստանախագծի արդեն եթեր գնացած 70 էպիզոդների դիտողականությունը աննախադեպ է, և այս պահին հայկական հեռուստասերիալների թոփ 3-ում է, ավելորդ չէ նշել նաև որ յուրաքանչյուր էպիզոդ ունենում է շուրջ 500.000 դիտում։

Նախագծի փորձառու պրոդուսեր Գոհար Գրիգորյանը նշում է որ ինչպես և նախապես պլանավորված էր սերիալի նոր եթերաշրջանի նկարահանումները տեղի են ունենալու փետրվարին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ավելի կոնկրետ Կալիֆորնիայում, հավելյալ մանրամասներ Գոհար գրիգորյանը չհայտնեց, միայն խոստանալով որ ԱՄՆ-ում նկարահանվելիք նոր սերիաները կլինեն ավելի ինտրիգային, գրավիչ ու դիտարժան։

Հիշեցնենք որ հեռուստանովելի գլխավոր հերոսը՝ Արամը հասուն տղամարդ է, որը մեծ հիասթափություն է ապրել ու այլևս չի հավատում սիրուն: Կինը՝ Ռոզին հեռացել է թողնելով մեծ պարտքեր: Հիասթափությունն ու ցավը ստիպել են Արամին կենտրոնանալ աշխատանքի վրա, ինչն էլ տվել է իր ցանկալի արդյունքը: Դառնալով հաջողակ բիզնեսմեն սերիալի գլխավոր հերոսի սրտին տիրանալու համար պայքարում են բազմաթիվ աղջիկներ և կանայք։ Անգամ ներկայիս զարգացումներով սերիալում դեռ լինելու են նորանոր զարգացումներ և անսպասելի շրջադարձեր։

Թեմայի այլ նորություններ