Սեպտեմբերի 2-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի ու իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինի հետ միասին շրջայց է կատարել Երևանում կառուցվող 250 մեգավատ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայանի տարածքում
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    49%
    9 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    76%
    11 կմ/ժ
  • Լոռի 12°C
    84%
    8 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    93%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    44%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    76%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    49%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    60%
    26 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    49%
    11 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    54%
    14 կմ/ժ
  • Արցախ 14°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Սեպտեմբերի 2-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի ու իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինի հետ միասին շրջայց է կատարել Երևանում կառուցվող 250 մեգավատ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայանի տարածքում

Սեպտեմբերի 2-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի ու իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինի հետ միասին շրջայց է կատարել Երևանում կառուցվող 250 մեգավատ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայանի տարածքում

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալաությունը ՀՀ Կառավարության լրատվության բաժնից՝ սեպտեմբերի 2-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանի ու իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինի հետ միասին շրջայց է կատարել Երևանում կառուցվող 250 մեգավատ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայանի տարածքում: Նա ծանոթացել է իրականացվող ընթացիկ աշխատանքներին, օգտագործվող արդիական սարքավորումներին ու տեխնոլոգիաներին և անվտանգության ապահովման կանոններին:

Փոխվարչապետն ասել է, որ շուրջ 270 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այս ծրագրի իրականացումը կարևոր օրինակ է տեղական ու միջազգային պոտենցիալ ներդրողների համար: Նա կարևորել է նաև նոր ՋԷԿ-ի դերը երկրի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման գործում: Հայաստանում առկա ՋԷԿ-երի շարքում այն ամենաբարձր օգտակար գործողության գործակիցն է ունենալու՝ 54 տոկոս: ՋԵԿ-ի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը կհասցվի նվազագույնի, իսկ այլ ՋԷԿ-երի համեմատ արտադրված էլէներգիայի արժեքը կլինի ամենացածրը:

Ջովաննի Ռուբինին նշել է, որ չնայած կորոնավիրուսի համավարակը որոշակիորեն ազդել է շինարարության վրա, ներկայումս աշխատանքները ընթանում են ամբողջ թափով: Նա հավելել է, որ շինարարական աշխատանքներում գրանցված առաջընթացը գրեթե 50 տոկոս է և հույս ունեն, որ ՋԵԿ-ը շահագործման կհանձնվի 2021թ. աշնանը: «Ռենկո» գլխավոր գործադիր տնօրենը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը համավարակի պայմաններում ՋԷԿ կառուցման աշխատանքների համար անհրաժեշտ մասնագետների Հայաստան մուտքի ապահովման համար ցուցաբերած աջակցության համար:

Թեմայի այլ նորություններ