Սահմանազատման և տարածաշրջանային հաղորդակցությունների հարցերի շուրջ Երևանն ու Բաքուն տարբեր մոտեցումներ ունեն. Արարատ Միրզոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    37%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    58%
    33 կմ/ժ
  • Լոռի 11°C
    94%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 22°C
    44%
    4 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    64%
    9 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    37%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    90%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    37%
    7 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    53%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    58%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.1858
  • Դոլար = 389.501

Սահմանազատման և տարածաշրջանային հաղորդակցությունների հարցերի շուրջ Երևանն ու Բաքուն տարբեր մոտեցումներ ունեն. Արարատ Միրզոյան

Սահմանազատման և տարածաշրջանային հաղորդակցությունների հարցերի շուրջ Երևանն ու Բաքուն տարբեր մոտեցումներ ունեն. Արարատ Միրզոյան

Ցանկանում եմ օգտագործել այս հնարավորությունը՝ վերահաստատելու մեր հանձնառությունը խաղաղության օրակարգին: Մենք շարունակում ենք բանակցություններն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ և շարունակում ենք այս գործընթացն ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում կայունությունն ու խաղաղությունն ամրապնդելու համար: Այդ մասին աել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում::

Նշելով, որ կողմերի միջև խնդիրներից մի քանիսի շուրջ հաջողվել է պայմանավորվածություններ ձեռք բերել, Միրզոյանը շեշտել է, որ երկու կարևոր հարցերի շուրջ կողմերը տարբեր մոտեցումներ ունեն. «Այս խնդիրներից առաջինը վերաբերում է երկու երկրների սահմանազատման սկզբունքներին, իսկ մյուսը՝ տարածաշրջանային հաղորդակցություններին ու փոխկապակցվածությանը»:

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ կողմերն առաջին հերթին պետք է վերահաստատեն տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը՝ հավելելով, որ Հայաստանը պնդում է, որ սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա 1991 թ. ստորագրված Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն: Նշելով, որ ոչ ոք նոր սահմաններ գծելու իրավասություն չունի՝ Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Երևանը ցանկանում է, որ այս հռչակագիրը ներառվի խաղաղության պայմանագրի նախագծում։ Արարատ Միրզոյանը հավելել է, որ այս հարցում Հայաստանը չի կարողանում դրական արձագանք ստանալ Ադրբեջանից։

Միևնույն ժամանակ, տարածաշրջանային հաղորդակցությունների վերաբերյալ Արարատ Միրզոյանը հայտնել է. «Մենք հետաքրքրված ենք տրանսպորտային կապուղիների բացմամբ: Առաջին հերթին, տարածաշրջանային տրանսպորտային կապուղիների բացումը մեզ համար նույնպես շատ կարևոր է, մեզ համար ևս տնտեսական մեծ օգուտներ է ապահովելու: Հայաստանի կողմից օրակարգ բերված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը կարևոր է տնտեսական առումով, ինչպես նաև որպես տարածաշրջանում կայուն խաղաղության երաշխիք»։  

ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանն ընդգծել է. «Մենք դեմ ենք, որ Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցային ուղիներով ապրանքների և մարդկանց անվտանգությունն ապահովվի երրորդ երկրների կողմից. տարածաշրջանում տրանսպորտային ուղիները պետք է լինեն այն երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո, որտեղ դրանք գտնվում են: Կարևոր են նաև հավասարության և փոխադարձության սկզբունքները: Գործընթացը պետք է կառուցվի այդ սկզբունքների հիման վրա»։ 

Հայաստանի ԱԳ նախարարը հավելել է, որ նույն հավասարության սկզբունքը տարածվելու է Ադրբեջանով անցնող տրանսպորտային կապուղիների վրա, և որ այստեղով անցնող ճանապարհների վերաբերյալ նույն իրավազորությունը պետք է պատկանի Բաքվին։ Միրզոյանն ընդգծել է, որ թեմայի վերաբերյալ ադրբեջանական կողմը համարժեք արձագանք չի տվել:

Արարատ Միրզոյանը, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը որոշվե՞լ է նախարարների առաջիկա հանդիպման ժամկետը, նշել է,  որ առաջիկա հանդիպման ժամկետը հայտնի չէ: Արարատ Միրզոյանը հայտնել է, որ իրենք մշտական կապի մեջ են Ջեյհուն Բայրամովի հետ, և հավելել է, որ հույս ունեն՝ շուտով հստակեցնել նոր հանդիպման ժամկետները։ 

«Ներկայում իրապես խաղաղության հնարավորություն ունենք»,- ասել է նախարարը:

Ի պատասխան այն հարցին, թե ինչ հնարավորություններ կտա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը երկու երկրներին և տարածաշրջանին՝ Արարատ Միրզոյանն արձագանքել է. «Խաղաղության օգուտների մասին խոսելը փոքր-ինչ անիմաստ է, քանի որ խաղաղության օգուտներն ինքնին պարզ են: Սա անվիճելի թեմա է»:

Միրզոյանը նշել է. «Կարծում եմ, որ մեր ժողովուրդները խաղաղության կարիք ունեն: Ինչպես աշխարհի մյուս ժողովուրդները, մեր ժողովուրդները ևս արժանի են խաղաղության, և մեզանից ոչ ոք դատապարտված չէ մշտական ​​թշնամանքի: Այժմ մենք իսկապես խաղաղության հնարավորություն ունենք»:

Թեմայի այլ նորություններ