«Ռուսաստանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը, ոչ թե Հայաստանը». Արմեն Գրիգորյանը՝ Լավրովին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    22 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    66%
    32 կմ/ժ
  • Լոռի 12°C
    77%
    10 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    89%
    9 կմ/ժ
  • Արարատ 18°C
    53%
    24 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    99%
    8 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    70%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    22 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    58%
    7 կմ/ժ
  • Արցախ 14°C
    87%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.24834
  • Դոլար = 387.927

«Ռուսաստանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը, ոչ թե Հայաստանը». Արմեն Գրիգորյանը՝ Լավրովին

«Ռուսաստանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը, ոչ թե Հայաստանը». Արմեն Գրիգորյանը՝ Լավրովին

«Ես կասեի՝ Ռուսաստանը պետք է հստակեցնի որպես ՀԱՊԿ անդամ իր դիրքորոշումը Հայաստանի հանդեպ, այլ ոչ թե Հայաստանը». հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ արձագանքելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին։

Ըստ նրա, Հայաստանն իրականացնում է դիվերսիֆիկացիայի քաղաքականություն. «Ռազմական տեխնիկայի ձեռքբերումը ՌԴ-ի հետ 96 տոկոսից իջել է 10 տոկոսի, իսկ սա նշանակում է, որ Հայաստանն իրականացնում է դիվերսիֆիկացիա և գործընկերներ է ձեռք բերում ոչ միայն Արևմուտքում, այլև ուրիշ տեղերում՝ Ասիայում, Հնդկաստանում»։

Հարցին՝ անվտանգային, թե տնտեսական գործընկերության մասին է խոսքը, Գրիգորյանն ասել է. «Եւ տնտեսական, և անվտանգային։ Տնտեսական թվեր էլ նշեմ. նույնիսկ հունվարի թվերով ԱՄԷ-ի հետ առևտրաշրջանառությունը հասել է 16 տոկոսի, իսկ անցած հունվարին 4 տոկս էր։ Սա նշանակում է, որ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել։ ՀՀ-ն իրականացնում է և տնտեսության, և քաղաքականության, և անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացիայի քաղաքականություն»։

Թեմայի այլ նորություններ