Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է անցկացնել միջգերատեսչական քննարկումներ՝ ուղղված առկա մտահոգությունների նվազեցմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    59%
    9 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    47%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    70%
    8 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 17°C
    41%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    66%
    3 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    59%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    74%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    59%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    48%
    2 կմ/ժ
  • Արցախ 13°C
    78%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է անցկացնել միջգերատեսչական քննարկումներ՝ ուղղված առկա մտահոգությունների նվազեցմանը

Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է անցկացնել միջգերատեսչական քննարկումներ՝ ուղղված առկա մտահոգությունների նվազեցմանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանին առաջարկ է արվել անցկացնել միջգերատեսչական քննարկումներ՝ ուղղված առկա մտահոգությունների նվազեցմանը։ Այդ համատեքստում անդրադառնալով ՀԱՊԿ աշխատանքներին ՀՀ մասնակցության սառեցման մասին Հայաստանի բարձրագույն իշխանությունների հայտարարություններին՝ Զախարովան նշել է, որ Հայաստանը շարունակում է իր նախագահությունը ԵԱՏՄ կառույցում, և հայ գործընկերների հետ ինտենսիվ կերպով աշխատանքներ են իրականացվում:

«ԵԱՏՄ-ն տնտեսական ինտեգրացիոն միջազգային կազմակերպություն է, այստեղ լուծվում են տնտեսական կայուն զարգացման հարցեր, անդամ երկրների քաղաքացիների բարեկեցությանը վերաբերող խնդիրներ։ Քաղաքական հարցեր այս հարթակում չեն քննարկվում, երկրների միջև հարաբերությունները կարգավորվում են փոխշահավետության, իրավահավասարության համատեքստում: Այդ փոխգործակցությունն, անշուշտ, ունենում է իր դրական արդյունքը, այդ թվում՝ Հայաստանի համար, որը վերջին մի քանի տարիների ընթացքում միության շրջանակում առաջատար է մի շարք տնտեսական ցուցանիշներով։ Եվ այդ հնարավորություններն ընձեռնում է միության ընդհանուր շուկան»,- ընդգծել է Զախարովան:

Խոսելով Հայաստան-Եվրամիություն զարգացող հարաբերությունների մասին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանը պետք է խուսափի Արևմուտքի նոր զոհը դառնալու վտանգից:

«Կիեւին եւս խոստացան հուսալի ապագա, բայց հետո լքեցին։ Կարծում եմ՝ դա չպետք է կրկնվի Հայաստանի պարագայում, որովհետեւ Հայաստանն անցել է դժվարին պատմական ճանապարհ, որն իրենում բովանդակում է ե՛ւ ցեղասպանություն, ե՛ւ սեփական սուվերենության ու մշակույթի համար պայքար, ե՛ւ տարածաշրջանային բարդագույն վեճեր։ Հայաստանը մեր դաշնակիցն է, այդ երկրի ու ժողովրդի հետ մենք ունենք տեւական պատմական կապեր, եւ հենց այդ պատճառով մենք Հայաստանին խաղաղություն, կայունություն եւ բարգավաճում ենք ցանկանում։ Ինչպես գիտեք, հենց դրանից է բխում նաեւ տարածաշրջանի կայունությունը»,- ասել է Զախարովան՝ պնդելով, որ Եվրամիությունը հուսալի գործընկեր չէ եւ այն Հայաստանը դիտարկում է որպես ամեն գնով տարածաշրջան մուտք գործելու կետ։

Թեմայի այլ նորություններ