Ռուսաստանում «ամեն ինչ փլվում է», իշխանությունը «անբարոյականների ձեռքում է». համացանցում հայտնվել է միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին վերագրվող զրույցի ձայնագրությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    14%
    7 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    19%
    6 կմ/ժ
  • Լոռի 24°C
    39%
    12 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    48%
    14 կմ/ժ
  • Արարատ 29°C
    15%
    2 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    48%
    14 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    14%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    33%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    14%
    7 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    21%
    15 կմ/ժ
  • Արցախ 23°C
    44%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.17454
  • Դոլար = 388.08

Ռուսաստանում «ամեն ինչ փլվում է», իշխանությունը «անբարոյականների ձեռքում է». համացանցում հայտնվել է միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին վերագրվող զրույցի ձայնագրությունը

Ռուսաստանում «ամեն ինչ փլվում է», իշխանությունը «անբարոյականների ձեռքում է». համացանցում հայտնվել է միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին վերագրվող զրույցի ձայնագրությունը

«Սիստեմա»-ն (Currenttime-ի և Радио Свобода-ի հետաքննական նախագիծ) էլփոստով ստացել է միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին վերագրվող հեռախոսազանգի ձայնագրության հղումը, որը հրապարակված է համացանցում: Նամակում նրա զրուցակիցը նշված չէ, բայց, դատելով զրույցից, նա կարող էր լինել գործարար Նիկոլայ Մատուշևսկին՝ Տրոցենկոյի վաղեմի ընկերը և Մոսկվայի Flacon դիզայն-գործարանի հիմնադիրը, որը հրապարակային համակրում է ընդդիմությանը։ Այդ մասին գրում է currenttime.tv-ն։

Տրոցենկոն «Սիստեմային» հաստատել է, որ ճանաչում է Մատուշևսկուն, բայց «երևի մեկուկես տարի» չի շփվել նրա հետ։

«Սիստեմա»-ի լրագրողը կապ հաստատեց Մատուշևսկու հետ, որն ասել է, որ «այդպիսի խոսակցությունը տեղի չի ունեցել»։ Նա հավելել է, որ վերջին անգամ Տրոցենկոյի հետ խոսել է 2022 թվականին։

«Ցավոք սրտի, Ռուսաստանը, որին մենք այդքան անկեղծորեն սիրում ենք, հայտնվել է ինչ-որ անբարոյականների ճիրաններում… Ինչպե՞ս կարող է ապրել և զարգանալ մի երկիր, որտեղ միակ գաղափարախոսությունը փող աշխատելն է և իշխանություն պահելը մարդկանց մի խմբի կողմից… Ռուսաստանում ամեն ինչ փլվում է …»,- ասում է Տրոցենկոյի նման ձայնը:

Ձայնագրությունն ամբողջությամբ

Թեմայի այլ նորություններ