Ռուսաստանից Եվրամիություն ադամանդների ներմուծման արգելքը մտել է ուժի մեջ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    82%
    0 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    99%
    3 կմ/ժ
  • Արարատ 16°C
    75%
    2 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    64%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    93%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    82%
    0 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    85%
    5 կմ/ժ
  • Արցախ 15°C
    52%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21717
  • Դոլար = 388

Ռուսաստանից Եվրամիություն ադամանդների ներմուծման արգելքը մտել է ուժի մեջ

Ռուսաստանից Եվրամիություն ադամանդների ներմուծման արգելքը մտել է ուժի մեջ

Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Ռուսաստանից Եվրամիություն ոչ արդյունաբերական բնական եւ սինթետիկ ադամանդների եւ ադամանդակուռ ոսկերչական զարդերի ուղիղ ներմուծման լիակատար արգելքը։

Այս մասին տեղեկացրել է Deutsche Welle-ն։ Սա արվում է ավելի վաղ ընդունված պատժամիջոցների 12-րդ փաթեթի համաձայն։
 
Երրորդ երկրներում մշակված ռուսական ադամանդների եվրոպական էմբարգոն ուժի մեջ կմտնի ավելի ուշ՝ 2024թ. մարտի 1-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը։ Փորձագիտական հանրույթի գնահատականներով՝ Ռուսաստանը ադամանդների վաճառքից ամեն տարի վաստակում է 3,7-4,6 մլրդ եվրո։
Բացի այդ,  պատժամիջոցների 12-րդ փաթեթը նախատեսում է երրորդ երկրներ ռուսական նավթի արտահանման գնային շեմի խստացում։ Եվրոպական ընկերություններից պահանջելու են ապացույցներ ներկայացնել, որ նրանք չեն խախտում ՌԴ նավթի՝ Արեւմուտքի երկրների մտցրած «գնային շեմը»։
 
Փաթեթում ընդլայնված է նաեւ այն ապրանքների ցուցակը, որոնց Ռուսաստան արտահանման վրա տարածվում են ԵՄ սահմանափակող միջոցները։ Արգելքի տակ են ընկնում լիթիումի մարտկոցները, թերմոստատները եւ քիմիական արտադրանքի մի քանի տեսակներ։ Ի հավելումն՝ պատժամիջոցների նոր փաթեթում Եվրամիությունը սահմանափակումներ է մտցրել ավելի քան 140 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեմ, որոնք կողմնակից են Ուկրաինայի դեմ պատերազմին։

Թեմայի այլ նորություններ