Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը Սլուցկիին առաջադրել է ՌԴ նախագահի թեկնածու
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    75%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    62%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    90%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    9 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    51%
    18 կմ/ժ
  • Արցախ 14°C
    80%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17296
  • Դոլար = 388.08

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը Սլուցկիին առաջադրել է ՌԴ նախագահի թեկնածու

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը Սլուցկիին առաջադրել է ՌԴ նախագահի թեկնածու

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության  (ՌԼԴԿ) 35-րդ նախընտրական համագումարը կուսակցության գործող ղեկավար Լեոնիդ Սլուցկիին առաջադրել է Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունների թեկնածու։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Որոշումն ընդունվել է գաղտնի քվեարկությամբ։ Քվեաթերթիկում ընդգրկվել է մեկ թեկնածու՝ Լեոնիդ Սլուցկին։

Քվեարկությանը մասնակցել է 108 պատվիրակ։ 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Ավելի վաղ Սլուցկին չէր հայտարարել պետության ղեկավարի պաշտոնում առաջադրվելու պլանների մասին, թեև խոստովանել է, որ նման առաջարկներ ստացել է իր կուսակից գործընկերներից։ Դումայի խմբակցությունների ղեկավարների հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ Սլուցկին պետության ղեկավարին խնդրել է առանձնազրույցի ձևաչափով քննարկել նախընտրական քարոզարշավը։ Ավելի ուշ նա ՏԱՍՍ-ին հայտնել է, որ այս զրույցի ընթացքում քննարկվել են այդ թվում  «կուսակցական ճարտարապետության հարցեր»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես հայտարարել է ընտրություններին առաջադրվելու մտադրության մասին։ Դաշնության խորհուրդն ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին։ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է, որ քվեարկությունը կտևի երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին։ Այսպիսով, սրանք կլինեն առաջին եռօրյա նախագահական ընտրությունները Ռուսաստանի Դաշնությունում:

Թեմայի այլ նորություններ