Ռուսական պրոպագանդան «հարձակվել է» ՀՀ իշխանության և հայկական տելեգրամյան ալիքների վրա՝ փորձելով Լաչինի միջանցքում ՌԴ պարտավորությունների չկատարման մեղավոր կարգել
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    11%
    7 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    15%
    4 կմ/ժ
  • Լոռի 23°C
    44%
    13 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    54%
    9 կմ/ժ
  • Արարատ 31°C
    11%
    2 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    51%
    11 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    11%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    41%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    11%
    7 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    20%
    10 կմ/ժ
  • Արցախ 22°C
    51%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.16947
  • Դոլար = 388.08

Ռուսական պրոպագանդան «հարձակվել է» ՀՀ իշխանության և հայկական տելեգրամյան ալիքների վրա՝ փորձելով Լաչինի միջանցքում ՌԴ պարտավորությունների չկատարման մեղավոր կարգել

Ռուսական պրոպագանդան «հարձակվել է» ՀՀ իշխանության և հայկական տելեգրամյան ալիքների վրա՝ փորձելով Լաչինի միջանցքում ՌԴ պարտավորությունների չկատարման մեղավոր կարգել

Ինչպես հայտնի է՝ Ադրբեջանը ապրիլի 23-ին առանց խոչընդոտների ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո գտնվող Լաչինի միջանցքում՝ Հակարիի կամրջի վրա անցակետ է տեղադրել։ Ընդ որում, ապրիլի 26-ին Ադրբեջանը մինչև ատամները զինված բազմաթիվ զինվորականների ներկայությամբ հանդիսավոր բացում է արել ու Ադրբեջանի դրոշ տեղադրել Լաչինի միջանցքի անցակետի վրա, ինչը Նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտում է։ Ինչպես հայտնի է՝ Լաչինի միջանցքի վերահսկողությունը նույն հայտարարությամբ պետք է իրականացնեն ՌԴ խաղաղապահները։ 

Այս գործողությունից հետո հայկական մեդիադաշտում և հատկապես Telegram-ում տարբեր ալիքներ քննադատության ենթարկեցին ՌԴ զորախմբի հերթական անգործությունը և Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով նախատեսված պարտավորությունների չկատարումը։
Եվ իհարկե ռուսական պրոպագանդան Ադրբեջանի հերթական սադրանքը և սեփական վախվորած կամ գուցե պայմանավորված  անգործությունը քողարկելու համար Հակարիի կամրջի փակման հենց հաջորդ օրը՝ ապրիլի 24-ին, գործի գցեց RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին, որը սարկազմով հարց էր տվել իր տելեգրամյան ալիքում, թե «գուշակեք՝ ով է հայ ժողովրդի դավաճանը», և ՀՀ վարչապետի անունը ներառել որպես հիմնական պատասխանի տարբերակ, իսկ RT-ի նախկին տնօրեն Անտոն Կրասովսկին վիրավորել էր Նիկոլ Փաշինյանին։ 

Սիմոնյանի այդ հրապարակումը կանաչ լույս էր ռուսական բազմահազարանոց տելեգրամյան ալիքների համար, որոնք այս օրերին թիրախավորել են հայկական տելեգրամ-սեգմենտը, մասնավորապես ամենամեծ և ամենահայտնի հայկական տելեգրամյան ալիքը, որում առկա են հրապարակումներ, որոնք հիշեցնում են ռուսներին, որ հենց այնպես չեն հայտնվել Լեռնային Ղարաբաղում և հատկապես Լաչինի միջանցքում։ 

Սրան ի պատասխան՝ ռուսական տելեգրամյան ալիքները սկսեցին մեղադրել հայկական ալիքներին, մասնավորապես իրենց գլխավոր թիրախին «հակառուսականության և ՌԴ-ի դեմ գործելու դեմ»։    

Հայկական տելեգրամ ալիքների դեմ արշավին միացել է հայտնի պրոպագանդիստ, բլոգեր Միկա Բադալյանը, որը, հիշեցնենք, 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի դեմ տեղեկատվական ահաբեկչության կամ հիբրիդային պատերազմի ակտիվ մասնակիցներից էր և սուտ հաղորդում էր տվել ՀՀ-ում նախապատրաստվող ահաբեկչությունների վերաբերյալ։

Թեմայի այլ նորություններ