«Ռոստելեկոմ Հայաստան»-ը գործարկել է աննախադեպ հնարավորություններով «Wink օնլայն կինոթատրոն և հեռուստատեսություն» նոր հարթակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    37%
    26 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    54%
    28 կմ/ժ
  • Լոռի 14°C
    65%
    23 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    74%
    5 կմ/ժ
  • Արարատ 20°C
    30%
    22 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    6 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    31 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    26 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    48%
    32 կմ/ժ
  • Արցախ 21°C
    47%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

«Ռոստելեկոմ Հայաստան»-ը գործարկել է աննախադեպ հնարավորություններով «Wink օնլայն կինոթատրոն և հեռուստատեսություն» նոր հարթակը

«Ռոստելեկոմ Հայաստան»-ը գործարկել է աննախադեպ հնարավորություններով «Wink օնլայն կինոթատրոն և հեռուստատեսություն» նոր հարթակը

«Ռոստելեկոմ Հայաստանը» գործարկել է «Wink հեռուստատեսություն և  օնլայն կինոթատրոն» նոր հարթակը, որին կարող են միանալ ընկերության թե’ գործող, թե’ նոր բաժանորդները: Ինտերակտիվ հեռուստատեսության նոր հարթակի շրջանակում կա բացառիկ հնարավորություն ոչ միայն դիտել հայկական և արտասահմանյան ավելի քան 180 հեռուստաալիք, այլև ունենալ հսկայական ֆիլմադարան, որը ներառում է ավելի քան 50․000 ֆիլմեր, սերիալներ, մուլտֆիլմեր, համերգներ, կարաոկե, ուսուցողական և ժամանցային վիդեո բովանդակություն:

Wink-ը Հայաստանում նախադեպը չունեցող ինտերակտիվ հեռուստատեսության և օնլայն կինոթատրոնի հարթակ է, որն ունի գերժամանակակից ու հարմարավետ դիզայն և հասանելի է էկրան ունեցող ցանկացած սարքով և ցանկացած վայրում, որտեղ կա ինտերնետ հասանելիություն: Ռոստելեկոմի բաժանորդներն, ունենալով Wink հեռուստատեսային հարթակի մեկ օգտահաշիվ, կստանան ծառայությունները միաժամանակ 5 սարքով՝ այսպիսով ստանալով հասանելիություն հարթակի ողջ բովանդակությանը ընտանիքի բոլոր անդամների համար: Wink-ի բովանդակությունը կարելի է դիտել Smart հեռուստացույցով, սմարթֆոնով և պլանշետով, բջջային հավելվածով, ինչպես նաև նոութբուքով և համակարգչով՝ wink.am կայքում։ 

Wink հեռուստատեսային հարթակն ունի բազմազան ֆունկցիոնալ հնարավորություններ․ catch-up, եթերի դադար, ծնողական վերահսկողություն և այլն։ Այն նաև հնարավորություն է տալիս կիսվել հարթակի ֆիլմերով և սերիալներով ընկերների հետ՝ համատեղ դիտման համար, փոխարինել գնված ֆիլմերը, ներբեռնել դրանք ինտերնետի բացակայության դեպքում։

Wink հարթակի մեկնարկին զուգահեռ Ռոստելեկոմը գործարկում է նոր՝ առանց ժամկետային պարտավորությունների սակագնային փաթեթներ ինտերնետի և հեռուստատեսության բաժանորդների համար՝  զգալիորեն ավելացնելով փաթեթներում ներառված ինտերնետի արագությունը և հեռուստաալիքների քանակը։ Ավելին, նոր սակագնային փաթեթներում ներառված են նաև Wink օնլայն կինոթատրոնի տասնյակ հազարավոր ֆիլմեր և սերիալներ, և բաժանորդները կկարողանան դիտել դրանք՝ առանց հավելյալ վճարի: Այսպիսով, Ռոստելեկոմը կատարում է քայլ առաջ՝ ուշադրության կենտրոնում պահելով յուրաքանչյուր հաճախորդի հարմարավետությունը:

«Ուրախ ենք հայտարարել, որ  «Wink TV և օնլայն կինոթատրոն» հարթակն արդեն «Ռոստելեկոմ Հայաստանի» հիմնական փաթեթների կազմում է։ Դեռևս 2022թ. դեկտեմբերին մենք Հայաստանյան շուկա բերեցինք Wink հավելվածը, որը դարձավ բեկումնային՝ փոխելով օնլայն կինոթատրոնների և ինտերակտիվ հեռուստատեսության ընկալումը։  Սա որակապես նոր մակարդակի հարթակ է Հայաստանյան շուկայում և այն ամբողջովին հայաֆիկացված է: Անչափ կարևոր եմ համարում նաև մեր նոր սակագնային փաթեթների մեկնարկը, որոնք որևէ ժամկետային պարտավորություն չեն պահանջում և առաջարկում են արդեն մինչև 800 Մբ/վ արագություն,  շատ հեռուստաալիքներ և տասնյակ հազարավոր ֆիլմեր և սերիալներ», - ասել է «Ռոստելեկոմ Հայաստանի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Բոլորովին վերջերս «Ռոստելեկոմ Հայաստանը» հաջողությամբ գործարկել է  Ամպային Տեսահսկման ծառայությունը, որի շրջանակում ընկերությունն առաջարկում է նախադեպը չունեցող անվտանգ տեսահսկման և տեսավերլուծության հնարավորություններ թե’ իրավաբանական, թե’ ֆիզիկական անձանց։

Ընկերությունը կատարել է ցանցի վերազինման և ընդլայնման խոշոր աշխատանքներ, ինչպես նաև ավարտին է հասցրել Հայաստանում հզորագույն և խոշորագույն տվյալների մշակման կենտրոնի կառուցման աշխատանքների հիմնական մասը։ Տվյալների մշակման կենտրոնը նախատեսվում է գործարկել 2024 թ-ի գարնանը։

«Wink օնլայն կինոթատրոն և հեռուստատեսություն» հարթակի գործարկումը «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն (Ռոստելեկոմ ապրանքանիշով) իրականացնում է «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ և «Հիբրիդ Փրոդաքշն էնդ Դիսթրիբյուշն» ՍՊԸ հետ համատեղ:

Թեմայի այլ նորություններ