«ՌՈՍՏԵԽ» և «ՌՈՍԱՏՈՄ» կազմակերպությունների ներկայացուցիչները հյուրընկալվել են ԿԳՄՍ նախարարությունում
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    94%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    68%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    90%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    88%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    81%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    88%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    72%
    3 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

«ՌՈՍՏԵԽ» և «ՌՈՍԱՏՈՄ» կազմակերպությունների ներկայացուցիչները հյուրընկալվել են ԿԳՄՍ նախարարությունում

«ՌՈՍՏԵԽ» և «ՌՈՍԱՏՈՄ» կազմակերպությունների ներկայացուցիչները հյուրընկալվել են ԿԳՄՍ նախարարությունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը աշխատանքային հանդիպում են ունեցել ՌԴ 3D տեխնոլոգիական ոլորտի առաջատար «ՌՈՍՏԵԽ» և «ՌՈՍԱՏՈՄ» պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Ռուսական պատվիրակության կազմը ներկայացրել են «ՌՈՍՏԵԽ» տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր տնօրեն Վլադիսլավ Կոչկուրովը, «ՌՈՍԱՏՈՄ»-ի կազմում ընդգրկված RusAT տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Միխայիլ Տուրունդաևը, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության «ՑԻՏՈ» ընկերության՝ զարգացման գծով տնօրենի տեղակալ Սերգեյ Բուշնևը, «Սիթիմոբիլ» կենտրոնի համահիմնադիր Հովհաննես Առաքելյանը, Կիրառական նյութագիտության գիտահետազոտական ​​ինստիտուտի «Ալմազ Անթեյ» կոնցեռնի տնօրեն Լյուբով Նեֆեդովան, «Սիստեմ» գիտական կենտրոնի գործադիր տնօրեն Աշխեն Հովսեփյանը:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ կրթության, գիտության, ինչպես նաև երիտասարդության ոլորտներում ռուսական կողմի հետ ՀՀ-ն ունի համագործակցության լայն ձևաչափ:

«Համագործակցության արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է կոնկրետացնել խնդիրները՝ ավելի թիրախային և հստակ նպատակներ սահմանելով: Վստահ եմ, որ համագործակցության ամրապնդման պատրաստակամությունն առկա է երկու կողմերում»,- նշել է նախարարի տեղակալը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, կարևորելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում համագործակցությունը, առաջնային է դիտարկել հատկապես 3D տեխնոլոգիական կրթության զարգացմանը միտված երկկողմ ծրագրերի իրականացումը: Նա նշել է, որ այս առումով առաջնային նշանակություն ունի բնագիտական առարկաների հանդեպ դպրոցից ձևավորվող նախապատվությունը, որը համարվում է 3D տեխնոլոգիաների արդյունաբերության և գիտության հետագա զարգացման հիմքը: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այս առնչությամբ տեղեկացրել է, որ գործում է հայ-ռուսական միջպետական ծրագիր, որի շրջանակում տարեկան շուրջ 200 հայ երիտասարդներ կրթություն են ստանում ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Միջպետական ծրագրով՝ ՌԴ քաղաքացիները ևս ՀՀ բուհերում սովորելու հնարավորություն ունեն: Փոխնախարարի խոսքով, Հայաստանի պետական առաջնահերթություններով պայմանավորված, ՌԴ բուհեր գործուղվող դիմորդների համար կարող է առավելապես բնագիտական և տեխնոլոգիական տեղերի պահանջ ներկայացվել:

Ռուսական կողմի ներկայացուցիչները ներկայացրել են տեխնոլոգիական կրթության զարգացման առաջնահերթությունը` նշելով, որ իրենց մոտ ևս այս ասպարեզում կադրերի մեծ պահանջարկ կա` հաշվի առնելով, որ 3D տեխնոլոգիաների արդյունաբերությունն այժմ իր բոլոր հնարավորություններով ներդրվում է ոչ միայն կրթության և գիտության, այլև առողջապահության, տնտեսության և արդյունաբերության գրեթե բոլոր ոլորտներում: Նրանք նաև նշել են, որ Սոչի քաղաքի հանրակրթական դպրոցներում 3D տեխնոլոգիական կրթության փորձնական ծրագիր է իրականացվում, որը կարող է օգտակար լինել գործընկեր երկրների համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև համագործակցության նոր հեռանկարների բացահայտման երկկողմ նախաձեռնությունների օրակարգերի մշակման վերաբերյալ հարցեր:

Թեմայի այլ նորություններ