Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել. դատախազություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    22%
    7 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    32%
    6 կմ/ժ
  • Լոռի 20°C
    47%
    9 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    50%
    11 կմ/ժ
  • Արարատ 26°C
    32%
    3 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    53%
    12 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    22%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    48%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    22%
    7 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    34%
    11 կմ/ժ
  • Արցախ 21°C
    41%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.1624
  • Դոլար = 388.08

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել. դատախազություն

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել. դատախազություն

Հանրությանն առավելապես «Ռ. Քոչարյանը և մյուսները» վերտառությամբ հայտնի գործով ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Քանի որ նախընթաց ժամանակահատվածում ԶԼՄ-ների բազմաթիվ գործընկերներ պարբերաբար դիմել են համապատասխան տեղեկատվություն ստանալու համար, հայտնում եմ, որ ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռ. Քոչարյանի, Ս. Օհանյանի, Յ. Խաչատուրովի, Ա. Գևորգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2021 թ. նոյեմբերի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած բողոքը:

Բողոքով ՀՀ գլխավոր դատախազը Վճռաբեկ դատարանին միջնորդել է դիմել Սահմանադրական դատարան՝ ՀՀ քրեական դատարավարության օրենսգրքի մի քանի հոդվածների դրույթների Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով, ինչպես նաև բեկանել գործով նշված անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի մասը կարճելու վերաբերյալ Առաջին ատյանի, Վերաքննիչ դատարանների որոշումները ու քրեական գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության»:

Թեմայի այլ նորություններ