ՌԴ-ն «Զվարթնոց» օդանավակայանը լքելու մասին ՀՀ իշխանություններից որևէ ծանուցում չի ստացել. Զախարովա
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    75%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    62%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    90%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    9 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    51%
    18 կմ/ժ
  • Արցախ 14°C
    80%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17296
  • Դոլար = 388.08

ՌԴ-ն «Զվարթնոց» օդանավակայանը լքելու մասին ՀՀ իշխանություններից որևէ ծանուցում չի ստացել. Զախարովա

ՌԴ-ն «Զվարթնոց» օդանավակայանը լքելու մասին ՀՀ իշխանություններից որևէ ծանուցում չի ստացել. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ռուս սահմանապահների՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը լքելու մասին հայտարարությանը՝ այն համարելով «հերթական ոչ բարեկամական քայլ»: Զախարովան այդ մասին խոսել է փետրվարի 28-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում:

«Համենայնդեպս, դեռ պարզ չէ, թե ինչ հանգամանքներում է նման հայտարարություն արել ՀՀ ԱԺ նախագահը: ՀՀ իշխանությունների կողմից այդ մասին որևէ ծանուցում դեռ չենք ստացել: Մենք, իհարկե, հասկանում ենք «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացի Դմիտրի Սետրակովի ձերբակալման շուրջ տարածվող խոսակցությունների համատեքստը, սակայն, պետք է վստահեցնեմ, որ ՌԴ պաշտոնական մարմինների կողմից ոչ մի անօրինական քայլ չի արվել: Մենք մշտապես հարգում ենք սուվերեն պետությունների ազգային օրենսդրությունը»,- ասել է Զախարովան: 

ՌԴ քաղաքացի Դմիտրի Սետրակովը ռուս դասալիք է, որը Հայաստանում անհասկանալի հանգամանքներում առևանգվել է ռուս սահմանապահների կողմից և վերադարձվել Ռուսաստան: Այս հարցը հանրային լայն քննարկման է ենթարկվել և որակվել է որպես ռուս իրավապահների կողմից անօրինական գործողություն ՀՀ տարածքում: Խնդրին անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մտահոգիչ որակելով Սետրակովի առևանգումը, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ իր անձական կարծիքով՝ «ռուս սահմանապահները պետք է դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից»:

Թեմայի այլ նորություններ