ՌԴ-ին հայտնի չէ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին որևէ որոշում. Պեսկով
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    59%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    7 կմ/ժ
  • Լոռի 13°C
    68%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    86%
    4 կմ/ժ
  • Արարատ 17°C
    43%
    6 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    60%
    4 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    59%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    66%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    59%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    47%
    5 կմ/ժ
  • Արցախ 14°C
    85%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ՌԴ-ին հայտնի չէ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին որևէ որոշում. Պեսկով

ՌԴ-ին հայտնի չէ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին որևէ որոշում. Պեսկով

Ռուսաստանին հայտնի չէ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին Երևանի կողմից ընդունված որևէ որոշում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը՝ «Գիտելիք․ առաջինները»  ուսումնակրթական մարաթոնում ունեցած ելույթից:

«Ինչ վերաբերում է «Զվարթնոց»-ում ՌԴ սահմանապահներին, ապա այդ առումով, որքան, որ հասկանում ենք, որևէ որոշում չի եղել, և պաշտոնական խողովակներով մեզ ոչ ոք այդ որոշումների մասին չի հայտնել, մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով ինչպես ԱՊՀ, ԵԱՏՄ կառույցների շրջանակներում, այնպես էլ երկկողմ հարաբերությունների մակարդակում», - նշել է Պեսկովը։

Դմիտրի Պեսկովը նաև հավելել է, որ այժմ Ռուսաստանն ու Հայաստանն իրականացնում են մի շարք կարևոր նախագծեր և կշարունակեն իրականացնել դրանք հետագայում ևս:

Ավելի վաղ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծիք էր հայտնել մասին, որ ճիշտ կլինի՝ ռուս սահմանապահները դուրս գան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից:

«Ես նման քննարկման մասնակից չեմ եղել: Բայց ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ իրենք այդտեղից դուրս գան»,-ասել էր Սիմոնյանը՝ հավելելով, որ դա իր անձնական կարծիքն է:

Թեմայի այլ նորություններ