ՌԴ-ից ռազմական տեխնիկայի ձեռքբերումը 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ ցածր. ԱԽ քարտուղար
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    59%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    7 կմ/ժ
  • Լոռի 13°C
    68%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    86%
    4 կմ/ժ
  • Արարատ 17°C
    43%
    6 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    60%
    4 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    59%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    66%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    59%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    47%
    5 կմ/ժ
  • Արցախ 14°C
    85%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ՌԴ-ից ռազմական տեխնիկայի ձեռքբերումը 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ ցածր. ԱԽ քարտուղար

ՌԴ-ից ռազմական տեխնիկայի ձեռքբերումը 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ ցածր. ԱԽ քարտուղար

«Որպես ՀԱՊԿ անդամ՝ ՌԴ-ն պետք է հստակեցնի իր դիրքորոշումը: ՀԱՊԿ-ի հետ մեր քննարկումը վերջին շրջանի՝ առնվազն 2021 թվականի մայիսից սկսած, եղել է այն, որ մենք պնդել ենք, որ Հայաստանը սահման ունի Ադրբեջանի հետ, ՀԱՊԿ-ը պնդել է, որ չունի, և չի ճանաչել, և նույնիսկ չի դատապարտել ՀՀ տարածքի օկուպացիան: Ես կասեի, որ այստեղ ավելի շատ անհրաժեշտություն կա, որ ՌԴ-ն՝ որպես ՀԱՊԿ անդամ, հստակեցնի իր դիրքորոշումները Հայաստանի հանդեպ, այլ ոչ թե Հայաստանը»,- այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Լավրովի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է կողմնորոշվի ՀԱՊԿ-ում իր կարգավիճակի վերաբերյալ:

Ինչ վերաբերում է ՀՀ վարած քաղաքականությանը, ապա, ըստ Արմեն Գրիգորյանի, Հայաստանը վարում է դիվերսիֆիկացման քաղաքականություն:

«Ռազմական տեխնիկայի ձեռքբերումը, օրինակ, ՌԴ-ի հետ 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ ցածր, և սա նշանակում է, որ Հայաստանն իրականացնում է դիվերսիֆիկացիա, և Հայաստանը գործընկերներ է ձեռք բերում ոչ միայն Արևմուտքում, այլև այլ տեղերում՝ Ասիայում, Հնդկաստանում»,- ասաց նա և հավելեց, որ խոսքը և՛ տնտեսական, և՛ անվտանգային հարաբերությունների մասին է:

«Հայաստանը ոչ մի տեղ չի գնում: Հայաստանը նաև տարածաշրջայնացման քաղաքականություն է վարում, լավ հարաբերություններ ունի Արևմուտքի հետ, փորձում է լավ հարաբերություններ կառուցել բոլոր հարևանների հետ, հարաբերություններ կառուցել Թուրքիայի, Ադրբեջանի հետ, և սա է մեր օրակարգը: Եվ երբ ասում են՝ հստակեցնենք, ամեն ինչ հստակ է»,- ասաց նա:

Թեմայի այլ նորություններ