ՔՊ-ն աշխատում է ներքին կանոնադրության վրա` կիրառելով գենդերային քվոտաներ. Սոնա Ղազարյանը՝ Բրյուսելում
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    51%
    4 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    81%
    4 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    73%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    44%
    3 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    56%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    51%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    85%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    51%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    49%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    75%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17296
  • Դոլար = 388.08

ՔՊ-ն աշխատում է ներքին կանոնադրության վրա` կիրառելով գենդերային քվոտաներ. Սոնա Ղազարյանը՝ Բրյուսելում

ՔՊ-ն աշխատում է ներքին կանոնադրության վրա` կիրառելով գենդերային քվոտաներ. Սոնա Ղազարյանը՝ Բրյուսելում

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել Բրյուսելում կայացած Եվրոպական միության խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների (COSAC) համաժողովին: Պատգամավորն իր ելույթում նշել է.

«Նախեւառաջ թույլ տվեք մեր երախտագիտությունը հայտնել նախագահող եռյակին եւ Բելգիայի խորհրդարանին հայկական պատվիրակությանն այս կարեւոր հարթակին մասնակցելու հրավերի համար:

Ինստիտուցիոն քաղաքականությունում կանանց եւ տղամարդկանց հավասար ներկայացվածությունը մեզ համար շատ կարեւոր թեմա է, քանի որ միայն համաչափ ներկայացվածությամբ է հնարավոր հասնել իրական ժողովրդավարությանը:

Թավշյա հեղափոխությունից հետո մենք փոփոխություններ կատարեցինք օրենսդրական դաշտում: Այս պահին ունենք կանանց ներկայացվածության 30 տոկոս խորհրդարանում եւ տեղական ինքնակառավարման մարմիններում:

Մեկ այլ կարեւոր քայլ էր «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունը` հստակ ուղերձով` քաղաքական կուսակցությունների ղեկավար մարմիններում ներառականություն ունենալու կարեւորության մասին, քանի որ քաղաքական կուսակցություններն ինստիտուցիոն քաղաքականության դարպասներն են` հատկապես խորհրդարանական կառավարման ձեւ ունեցող երկրներում:

Իշխող կուսակցությունը նույնպես աշխատում է ներքին կանոնադրության վրա` կիրառելով գենդերային քվոտաներ իր կառավարող մարմիններում, ինչպես ազգային, այնպես էլ տեղական:

Մենք նաեւ աշխատում ենք գաղափարների վրա` քվոտաներից դուրս քաղաքականության միջոցով խրախուսելու կանանց մասնակցությունը կուսակցությունում:

Մենք կարծում ենք, որ իրավական դաշտն անհրաժեշտ է, բայց ոչ բավարար: Մենք նաեւ պետք է խրախուսենք կանանց, աջակցենք նրանց, քանի որ ինստիտուցիոն քաղաքականության յուրաքանչյուր կին ճանապարհ է հարթում մյուս կանանց համար»:

Թեմայի այլ նորություններ