Քննարկվում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու գաղափարը. Արարատ Միրզոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    51%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    76%
    6 կմ/ժ
  • Լոռի 15°C
    74%
    4 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    70%
    1 կմ/ժ
  • Արարատ 16°C
    44%
    5 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    61%
    3 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    51%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    79%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    51%
    6 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    47%
    2 կմ/ժ
  • Արցախ 17°C
    70%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 390.03

Քննարկվում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու գաղափարը. Արարատ Միրզոյան

Քննարկվում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու գաղափարը. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հաստատել է լուրերը, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ժնևյան հանդիպումից հետո հայկական կողմին փոխանցվել է խաղաղության պայմանագրի տարրերը՝ հիմնված նախապես փոխանցված հինգ սկզբունքների վրա։ Ըստ Արարատ Միրզոյանի. 

«Ադրբեջանի՝ մարտի կեսերին փոխանցած այդ հինգ հայտնի սկզբունքները հրապարակված են, մեր հանրությունը, միջազգային հանրությունը քաջատեղյակ են այդ սկզբունքներին։ Մենք այն անգամ հրապարակավ ֆիքսել ենք, որ ըստ էության անընդունելի ոչինչ չկա։ Այս անգամ ադրբեջանական կողմի փոխանցած առաջարկները կառուցված են այդ սկզբունքների վրա։ Անշուշտ կան բաներ, որ մենք դեռ վերլուծում ենք և անպայման կարձագանքենք։ Բաներ կլինեն, որ մեզ համար ընդունելի կլինեն, բաներ կլինեն, որ ընդունելի չեն լինի։ Կլինեն առաջարկներ, որ մենք կանեն, և նորմալ բանակցային գործընթաց կշարունակվի»։

Միրզոյանը մանրամասնել է, որ հայկական կողմի պատկերացումների հիմնական մասը վերաբերում է ԼՂ-ին.

«Այժմ էլ բանակցությունների մաս է այս հարցի հասցեագրումը»։

Արարատ Միրզոյանը մանրամասնեց՝ կա տեսակետ, որ պետք է ստեղծվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմ.

«Այս մասին քննարկումներ են ընթանում։ Երբ մենք ունենք մի դիրքորոշում, Ադրբեջանը՝ մեկ այլ։ Երբ կհանգենք փոխադարձ ընդունելի դիրքորոշման, տեսակետի, անպայման կտեղեկացնենք»։

Թեմայի այլ նորություններ