Քննարկվել են «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    27%
    11 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    39%
    19 կմ/ժ
  • Լոռի 14°C
    87%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    76%
    5 կմ/ժ
  • Արարատ 24°C
    22%
    11 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    72%
    8 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    27%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    88%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    27%
    11 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    49%
    16 կմ/ժ
  • Արցախ 15°C
    74%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17498
  • Դոլար = 388.08

Քննարկվել են «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները

Քննարկվել են «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները

Օրենքի ընդունումից հետո առողջապահության ոլորտը կարգավորող հիմնական օրենսդրական ակտերը ենթարկվել են բազմաթիվ փոփոխությունների: Օրենքների միջեւ համապատասխանությունն ապահովելու եւ փոխպատվաստման ոլորտում գործնականում առաջացած մի շարք խնդիրներ կարգավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել նոր նախագիծ: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը: Նա առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:

Անդրադառնալով առանցքային փոփոխություններին՝ զեկուցողը տեղեկացրել է, որ օրենքի հասկացություններում՝ «ուղեղի մահից» բացի օրենսդրորեն ամրագրվում է նաեւ «կենսաբանական մահ» հասկացությունը:

«Ներկայիս բժշկագիտությունը հնարավորություն է տալիս երիկամի, լյարդի եւ եղջերաթաղանթի փոխպատվաստման նպատակով դոնորություն իրականացնել կենդանի կամ հաստատված ուղեղային մահվան փուլում գտնվող անձից՝ հիվանդանոցային պայմաններում»,- ընդգծել է Արմեն Գասպարյանը եւ հավելել՝ առավել ընդունելի եւ կիրառելի է մահացած մարդու մարմնից, դիակից եղջերաթաղանթի դոնորությունը, որն իրականացվում է դիահերձարանային պայմաններում: Նշվել է, որ մահացած մարդու մարմնից եղջերաթաղանթի դիակային դոնորության դեպքում բժշկագիտորեն անընդունելի է ուղեղային մահվան փաստի հաստատումը, քանի որ այլեւս բացակայում են օրգանիզմի ֆիզիոլոգիական ողջ ֆունկցիաները:

 «Օրենքով սահմանված կենդանի դոնորից վերցվող փոխպատվաստման ենթակա օրգանների ցանկից բացի՝ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին լիազորություն է տրվում սահմանելու մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստն արձանագրելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը»,- ասել է փոխնախարարը:

Նախագծով վերանայվել են նաեւ փոխպատվաստման նպատակով համաձայնություն տված կենդանի դոնորի իրավունքները եւ ամրագրվել է, որ վերջինս իրավունք ունի օրգանը կամ հյուսվածքը վերցնելուց հետո լիազոր մարմնի սահմանած կարգով գտնվել շարունակական դիսպանսեր հսկողության մեջ: 
 
Վերանայվել են նաեւ կենդանի դոնորի ընտրության շրջանակների սահմանափակումները: «Փոփոխությունների համաձայն՝ անձի 65 տարեկան լրանալը կամ հաշմանդամ ճանաչված լինելն այլեւս արգելք չի լինի կենդանի դոնոր հանդես գալու համար»,- նշել է զեկուցողը:

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ փոխնախարարը նշել է, որ մեր երկրում տարեկան կատարվում է եղջերաթաղանթի 150 փոխպատվաստում:

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Լուսինե Բադալյանը: Պատգամավորը հորդորել է կողմ քվեարկել նախագծին:

Նախաձեռնությունը քննարկվել է փետրվարի 28-ի ԱԺ նիստում

Թեմայի այլ նորություններ