Քննարկվել է ընտանիքում բռնության կանխարգելմանը միտված օրենսդրական նախաձեռնությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    25%
    15 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    37%
    32 կմ/ժ
  • Լոռի 13°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    75%
    7 կմ/ժ
  • Արարատ 24°C
    28%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    9 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    25%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    25%
    15 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    50%
    18 կմ/ժ
  • Արցախ 15°C
    76%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17746
  • Դոլար = 388.501

Քննարկվել է ընտանիքում բռնության կանխարգելմանը միտված օրենսդրական նախաձեռնությունը

Քննարկվել է ընտանիքում բռնության կանխարգելմանը միտված օրենսդրական նախաձեռնությունը

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի եւ Ծովինար Վարդանյանի հեղինակած ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Նախաձեռնության համահեղինակ Զարուհի Բաթոյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո առաջարկներ են ստացվել Կառավարությունից եւ պատգամավորներից, ԱԺ «Հայաստան» խմբակցությունից, որոնց մի մասն ընդունվել է: Փոփոխություններ նախաձեռնել են նաեւ հեղինակները:

Փոխվել են նախագծի վերնագիրը, օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետը:   Նախատեսվում է, որ այն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հուլիսի 1-ից:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը նախաձեռնության վերաբերյալ դրական էր:

Կառավարության դրական կարծիքը ներկայացրել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող նոր կարգավորումները: Առաջարկվող փոփոխությունները՝ այստեղ:

Հարցերը քննարկվել են ԱԺ ապրիլի 11-ի հերթական նիստում:

Թեմայի այլ նորություններ