Փորձելու եմ անել հնարավորը, որպեսզի արդարացնեմ ձեր և մեր հայրենակիցների ակնկալիքները. Համբարձում Մաթևոսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    94%
    2 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    95%
    1 կմ/ժ
  • Արարատ 13°C
    83%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    94%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    93%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    94%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    81%
    6 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Փորձելու եմ անել հնարավորը, որպեսզի արդարացնեմ ձեր և մեր հայրենակիցների ակնկալիքները. Համբարձում Մաթևոսյան

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի Համբարձում Մաթևոսյանին նշանակել փոխվարչապետ»,- ասված է հրամանագրում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության որոշմամբ՝ Համբարձում Մաթևոսյանն ազատվել է ՀՀ Արմավիրի մարզպետի պաշտոնից:

ՀՀ Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նորանշանակ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին:

«Ուզում եմ շնորհավորել պարոն Մաթևոսյանին փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով և հաջողություններ մաղթել՝ ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի գործունեություն ծավալելու իմաստով»,- ասաց ՀՀ վարչապետը:

Մաթևոսյանն էլ շնորհակալություն հայտնեց վստահության համար:

«Փորձելու եմ անել հնարավորը, որպեսզի արդարացնեմ ձեր և մեր հայրենակիցների ակնկալիքները»,- ասաց նորանշանակ փոխվարչապետը:

Թեմայի այլ նորություններ