Փոփոխություններ՝ Կառավարության ամենամասշտաբային հակաճգնաժամային ծրագրերից մեկում
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    67%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 13°C
    72%
    4 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    77%
    9 կմ/ժ
  • Արարատ 18°C
    53%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    78%
    11 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    59%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    67%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    55%
    11 կմ/ժ
  • Արցախ 15°C
    76%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Փոփոխություններ՝ Կառավարության ամենամասշտաբային հակաճգնաժամային ծրագրերից մեկում

Փոփոխություններ՝ Կառավարության ամենամասշտաբային հակաճգնաժամային ծրագրերից մեկում

Տիգրան Ավինյանը Կառավարության այսօրվա նիստում հիշեցրեց, որ գործադիրը դեռ մայիսի 21-ին հայտարարել է տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրի մեկնարկի մասին՝ Կառավարության կողմից իրականացվելիք ամենամասշտաբային հակաճգնաժամային ծրագրերից մեկի, որի շրջանակներում պետությունն իր պատրաստակամությունն է հայտնել մինչև 50 մլրդ դրամ ներդրումների միջոցով աջակցել մասնավոր հատվածի այն ներդրումային նախաձեռնություններին, որոնք առանց Կառավարության աջակցության դժվարություններ կունենային մեկնարկի և առաջընթացի հարցում:

Պետությունն առավելագույնը ֆինանսավորում է ծրագրի 25 տոկոսը, մյուս 25 տոկոսը ֆինանսավորում է ներդրողը, իսկ 50 տոկոսը՝ ֆինանսական կազմակերպությունը: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ երկար քննարկումների արդյունքում եկել են այն եզրակացության, որ որոշակի փոփոխություններ են պետք ֆոնդի գործողության կանոններում: Ներկա կարգավորումներով նախատեսվում է, որ ֆոնդը կարող է մասնակցել այնպիսի ներդրումային ծրագրերի, որոնցում Կառավարության մասնակցության չափը չի կարող լինել պակաս, քան 1 մլն դոլարին համարժեք գումարը, և ավելի, քան 2 մլն դոլարին համարժեք գումարը:

«Ֆոնդի կառավարչի քննարկումները մասնավոր հատվածի հետ վկայում են, որ բազմաթիվ դեպքեր կան, որ գումարի մի փոքր բարձր կամ ցածր լինելու դեպքում Կառավարությունը կարող է էապես ավելի մեծ մասնակցություն ցուցաբերել պոտենցիալ ունեցող ներդրումների առաջընթացին, և արդեն ունենք որոշակի վիճակագրություն և զեկույց, որը փաստում է այդպիսի դեպքերի մասին»,- նշեց Խաչատրյանը:

Փոփոխությամբ նախատեսվում է ֆոնդի կառավարչին ավելի մեծ ճկունություն տալ, որ ներդրումների չափը 1-2 մլն դոլար կազմելու փոխարեն՝ կազմի կես միլիոնից մինչև 4 մլն դոլարի սահմաններում: Մեկ այլ փոփոխությամբ՝ Կառավարությունը ֆոնդում կունենա ժամկետային սահմանափակ մասնակցություն, որի ժամկետը սահմանվում է 10 տարի: Դրա առաջին 5 տարում ֆոնդի կառավարիչն իրավունք կունենա ակտիվ ներդրումներ իրականացնել, իսկ հաջորդ 5 տարին նախատեսված կլինի պետության փայերի վերադարձման համար:

Նաև նախատեսված է, որ ֆոնդի կառավարիչը գործունեության ողջ ժամանակահատվածի համար պետք է ապահովի Կառավարության հատկացրած գումարների համար սպասվող առնվազն 8 տոկոս եկամտաբերություն: 8 տոկոս եկամտաբերությունը փաստացի ապահովելու դեպքում ֆոնդի կառավարիչը կստանա պարգևավճար այդ գերազանցող գումարի 10 տոկոսը կազմող գումարի չափով, և դրանք կվճարվեն փայերի մարման ժամանակահատվածում:

Թեմայի այլ նորություններ